Տպել
24.07.2018
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ
1 / 1

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է «Հրադադար. մարդկային կորստի ցավ» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնց որդիները կամ ամուսինները զոհվել են զինվորական ծառայության ընթացքում:

Կազմակերպության անդամները հանձնաժողովի նախագահի հետ քննարկել են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի հետ կապված մի շարք խնդիրներ՝ նշելով, որ այն արտոնությունները, որոնք սահմանված են այդ օրենքով եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով, անբավարար են: Նրանք խնդրել են պատգամավորի աջակցությունը, որպեսզի խորհրդարանը քննարկի եւ փոփոխություններ կատարի օրենքում՝ ընդլայնելով սահմանված արտոնությունների շրջանակը:

Զոհված զինծառայողներից մայրերի խոսքով՝ անգամ սահմանված արտոնությունները շատ դեպքերում տարբեր պաշտոնյաներ հրաժարվում են տրամադրել:

Նաիրա Զոհրաբյանը հյուրերին խոստացել է ուսումնասիրել խնդիրը եւ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ նախաձեռնելու նպատակով հանձնաժողովի նախագահը մտադիր է հարցը քննարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:


24.07.2018
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը հերթական նիստն է անցկացրել
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը հուլիսի 24-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: ԱԺ խմբակցությունները քննարկել են ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի առաջարկը, ինչպես նաեւ ամփոփե...

24.07.2018
Արա Բաբլոյանը ցավակցել է Հունաստանի խորհրդարանի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուցիսին:«Ձերդ գերազանցություն, խոր ցավով տեղեկացանք Հունաստանի Աթիկա շրջանում անտառային հրդեհի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ...

24.07.2018
Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման հարյուրամյա հոբելյանի առթիվ
«Սիրելի հայրենակիցներ, Հայ մարմնակրթական ընդհանուր միության սիրելի անդամներ, շնորհավորում եմ բոլորիս համահայկական պատանեկան հնագույն եւ ամենամեծ կառույցի հիմնադրման հարյուրամյա հոբելյանի առթիվ: Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը ծնունդ առավ Պոլսում, փորձեց իր շուրջը համախմբել ու պահպանել Հայոց ց...