Տպել
24.07.2018
Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման հարյուրամյա հոբելյանի առթիվ
1 / 1

«Սիրելի հայրենակիցներ,

Հայ մարմնակրթական ընդհանուր միության սիրելի անդամներ,

շնորհավորում եմ բոլորիս համահայկական պատանեկան հնագույն եւ ամենամեծ կառույցի հիմնադրման հարյուրամյա հոբելյանի առթիվ:

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը ծնունդ առավ Պոլսում, փորձեց իր շուրջը համախմբել ու պահպանել Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված բեկորներին եւ դարձավ հայ կյանքում սկաուտական շարժման հիմնադիրն ու այդ գաղափարների տարածողը:

Միշտ հավատարիմ մնալով իր «Բարձրացի՛ր եւ բարձրացրո՛ւ» կարգախոսին՝ միությունն իր մեջ ուժ գտավ որպես հայապահպան գործոն՝ ողջ հասակով բարձրանալու Սփյուռքի հայ գաղութներում: Ու նաեւ մեկ դար շարունակ հիրավի անգնահատելի աշխատանք կատարեց ֆիզիկական դաստիարակության ու հոգեւոր-մշակութային կրթության միջոցով հասարակական-քաղաքական ասպարեզ ազգային ինքնագիտակցություն ունեցող սերունդներ բարձրացնելու գործում:

Սիրելի հոմենըթմենականներ,

առավել քան ուրախ եմ, որ միության հիմնադրման մեկդարյա հոբելյանը նման մեծ ընդգրկմամբ տոնում եք մայր հայրենիքում: Այս օրերին բացակայելով Հայաստանից, ցավոք, չեմ կարող մասնակցել ձեր հանդիսություններին:

Ուստի, հեռվից կրկին շնորհավորում եմ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմադրման հարյուրերորդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ, որ կյանքում ձեզ միշտ ուղեկցեն սկաուտական պայծառ գաղափարները, գուցե հայրենիքից հեռու, բայց միշտ ապրեք հայրենիքի կյանքով եւ ավելի շատ համատեղ ծրագրեր իրականացնեք Հայաստանում ու Արցախում, ուր ձեզ սիրով սպասում են ձեր հարյուր հազարավոր տարեկիցները»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:


24.07.2018
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը հերթական նիստն է անցկացրել
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը հուլիսի 24-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: ԱԺ խմբակցությունները քննարկել են ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի առաջարկը, ինչպես նաեւ ամփոփե...

24.07.2018
Արա Բաբլոյանը ցավակցել է Հունաստանի խորհրդարանի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուցիսին:«Ձերդ գերազանցություն, խոր ցավով տեղեկացանք Հունաստանի Աթիկա շրջանում անտառային հրդեհի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ...

24.07.2018
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ
Հուլիսի 24-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է «Հրադադար. մարդկային կորստի ցավ» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնց որդիները կամ ամուսինները զոհվել են զինվորական ծառայության ընթացքում: Կազմակերպության անդամնե...