Տպել
20.07.2018
Քննարկվել են խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
1 / 3

Հուլիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, հրավիրված է եղել «Հայաստանի Առաջին խորհրդարանի 100-ամյակը» նախաձեռնության ղեկավար, ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր Ռուբեն Թորոսյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել հիմնական միջոցառումների ծրագրին:
 


20.07.2018
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը քննարկել է ընտրական համակարգի վերաբերյալ առաջարկները
Հուլիսի 20-ին ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: ՀՀ ԱԺ խմբակցությունները ներկայացրել են իրենց համար առավել ընդունելի ընտրական համակարգերը: ՀՀ ԱԺ «Ծառուկյ...