Տպել
17.07.2018
Արա Բաբլոյանը շնորհավորել է վաստակաշատ ակնաբույժ Ալեքսանդր Մալայանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ
1 / 1

«Հարգարժան պրոֆեսոր Մալայան,

սիրելի բարեկամ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ եւ մաղթում ամենայն բարիք:

Այս օրը հերթական առիթ է հետադարձ հայացք նետելու Ձեր անցած երկար ճանապարհին ու վերարժեւորելու Ձեր մեծ վաստակը հայաստանյան ակնաբուժական դպրոցի զարգացման գործում:

Առավել քան ուրախ եմ, որ Դուք կարողացաք աչքի վիրաբույժի նուրբ, դժվարին աշխատանքն ու տասնամյակների գիտամանկավարժական գործունեությունը զուգակցել բժշկական գործի կազմակերպման հետ եւ շարունակեցիք հազարավոր մարդկանց տեսողություն, երջանկություն ու աչքի լույս պարգեւել:

Եւ «աչքի լույսի» մասին ժողովրդական ամեն ինչ ասող օրհնանքը փոխադարձում եմ Ձեզ, Ձեր ընտանիքին, Ձեր ղեկավարած բժշկական կոլեկտիվին ու ակնկալում, որ Ձեր աշակերտների միջոցով հայ ակնաբուժական դպրոցը դեռ վստահորեն կհաղթահարի շատ ու շատ բարձունքներ:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, բարօրություն, ընտանեկան երջանկություն եւ մասնագիտական նորանոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...