National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.7.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
13.07.2018
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբին է ներկայացվել ՀՀ վարչապետին առընթեր գործող հանձնաժողովի առաջարկների մի մասը
1 / 4

Հուլիսի 13-ին ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը գումարել է հինգերորդ նիստը, որին մասնակցել են նաեւ ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը եւ անդամ Աղասի Եսայանը:

Արարատ Միրզոյանը պատգամավորներին պարզաբանել է, թե ինչպես է պատկերացնում համագործակցությունը ՀՀ գործադիր եւ օրենսդիր մարմիններում ձեւավորված աշխատանքային խմբերի միջեւ: Ըստ նրա՝ ակնկալվում է, որ հուլիսի վերջին ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կամբողջացնի ընտրական օրենսդրության բարեփոխումներ նախատեսող իր հայեցակարգը, որից հետո հնարավոր կլինի առավել արդյունավետ աշխատել խորհրդարանական աշխատանքային խմբի հետ: Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ քննարկումների լավագույն տարբերակում պետք է խորհրդարանի քննարկմանը ներկայացվի մեկ միասնական նախագիծ, որը հաջորդիվ կանցնի նախատեսվող փուլերը՝ քննարկումներ, Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն եւ այլն: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամկետն անփոփոխ է՝ առավելագույնը մեկ տարվա ընթացքում, որից երկու ամիսն արդեն անցել է:

Այնուհետեւ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը շարունակել է ներկայացնել հանձնաժողովի մոտեցումները: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ ընտրական օրենսդրությունից հանել քաղաքական ուժերի՝ կոալիցիա կազմելու թվի սահմանափակումը. գործող օրենսդրությամբ կոալիցիա կարող է կազմել երեք քաղաքական ուժ:

Առաջարկի վերաբերյալ ՀՀ ԱԺ խմբակցությունների տեսակետները տարբերվում էին. ըստ ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող Դավիթ Հարությունյանի՝ սահմանափակումը հանելն անկայուն քաղաքական վիճակ կարող է ստեղծել խորհրդարանում: Նա առաջարկեց 3-ի փոխարեն ամրագրել 4-ը, այս տեսակետին համակարծիք էր նրա կուսակից, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: ՀՅԴ խմբակցության անդամներ Արմեն Ռուստամյանը եւ Սպարտակ Սեյրանյանը, ինչպես նաեւ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը կողմ արտահայտվեցին սահմանափակումը հանելու գաղափարին:

Հարցի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանի եւ Սերգեյ Բագրատյանի կարծիքներն իրարամերժ էին. Սերգեյ Բագրատյանը կողմ էր սահմանափակումը հանելուն՝ ի տարբերություն Նաիրա Զոհրաբյանի:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ խորհրդարանում կանանց ներկայացվածությանը, ընտրական վարչարարությանը, տարածքային եւ տեղամասային հանձնաժողովների ձեւավորմանը, քվեարկությունների տվյալների ամփոփմանը, քվեարկած անձանց ցուցակների հրապարակմանը վերաբերող դրույթները: Կանանց ներկայացվածության հարցի կապակցությամբ Դանիել Իոաննիսյանը նշել է, որ առաջարկվում է Ընտրական օրենսգրքի անցումային դրույթներով նախատեսված քվոտավորումն իրականացնել արդեն այս ընտրություններում, ինչը նախատեսում է, որ կանանց ներկայացվածությունը խորհրդարանում կարող է մեծանալ: Ինչ վերաբերում է քվեարկած անձանց ցուցակների հրապարակման հարցին՝ առաջարկվում է ներդնել այնպիսի մեխանիզմ, որով հնարավոր կլինի որոնման համակարգով պարզել՝ արդյոք այս կամ այն քաղաքացին քվեարկել է:

Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 17-ին՝ ժամը 12:00-ին: ՀՀ ԱԺ խմբակցությունները կներկայացնեն իրենց պատկերացումները ընտրական համակարգի վերաբերյալ:


13.07.2018
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներին
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ հուլիսի 6-12-ը Բեռլինում մասնակցել է ԽՎ տարեկան ամփոփիչ նստաշրջանի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանը, Տիգր...

13.07.2018
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի խորհրդարանի հիմնադրման 550-ամյակին նվիրված պաշտոնական նիստին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Վահան Հարությունյանը, հուլիսի 13-ին մասնակցել է Լեհաստանի խորհրդարանի հիմնադրման 550-ամյակին նվիրված պաշտոնական նիստին: Ելույթով հանդես է եկել Լեհաստանի Սեյմի նախագահ Մարեկ Կ...

13.07.2018
ՀՀ ԱԺ Հայաստան-Եգիպտոս բարեկամական խմբի ղեկավարը հանդիպել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Եգիպտոս բարեկամական խմբի ղեկավար Խոսրով Հարությունյանը հուլիսի 13-ին հանդիպել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիի հետ՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտման կապակցությամբ։ Խոսրով Հարությունյանը բարձր է գնահատել դեսպ...

13.07.2018
«Բռնությունը եւ զենքը երբեք չեն կարող լուծել մարդկության խնդիրները». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Վահան Հարությունյանը, հուլիսի 12-ին Վարշավայում մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին: ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխա...

13.07.2018
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական փոխգործակցությ...

13.07.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Միջազգային հարկային համագործակցությանը նվիրված տարածաշրջանային միջոցառմանը մասնակցելու համար 2018 թվականի հուլիսի 16-19-ը ներառյալ Թբիլիսի (Վրաստան) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը: ...

13.07.2018
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 12-ին Վարշավայում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am