Տպել
10.07.2018
«ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակությունն առանցքային նշանակություն ունի». Կորյուն Նահապետյան
1 / 3

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հուլիսի 10-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսիին եւ Բարեվարքության ամրապնդման ծրագրի ղեկավար Բենեդիկտ Բորելին:

Ողջունելով հյուրերին՝ Կորյուն Նահապետյանը կարեւորել է ՆԱՏՕ-ի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ գործընկերության ծրագրերի իրականացումը:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին եւ վերջին զարգացումներին՝ կարեւորելով միջազգային գործընկերների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանն աջակցելու գործում:

Ռոզարիա Պուգլիսին շեշտել է Հայաստանի կարեւորությունը ՆԱՏՕ-ի համար՝ որպես հուսալի գործընկերոջ եւ վերահաստատել Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքորոշումը՝ շարունակելու երկխոսությունը եւ առկա ծրագրերը Հայաստանի հետ:

Բենեդիկտ Բորելն իր հերթին անդրադարձել է Հայաստանի զինված ուժերում բարեվարքության ամրապնդման ծրագրերի ներդրմանը եւ դրան առնչվող խնդիրներին:

Կողմերը երկուստեք կարեւորել են ՀՀ զինված ուժերում բարեվարքության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարը: Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը եւ դրա արդյունավետության բարձրացման ուղիները:

Կորյուն Նահապետյանը ներկայացրել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցության արդյունքները, ինչպես նաեւ վեհաժողովի հետ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցության ծրագրերը:

Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ եւս վերահաստատել են շահագրգռվածությունը փոխշահավետ նոր ծրագրերի իրագործման հարցում:


10.07.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների խոսնակների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաեւ Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար հուլիսի 11-14-ը ներառյալ Վարշավա (Լեհաստան) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատ...

10.07.2018
«Միացյալ առաջնորդների պալատ» ԵՀԿ-ի ներկայացուցիչները՝ ԱԺ-ում
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հուլիսի 10-ին Ազգային ժողովում հանդիպել է «Միացյալ առաջնորդների պալատ» երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված քննարկման մասնակիցների հետ: Մայրաքաղաքի տարբեր բուհերի ուսանողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայա...

10.07.2018
Քննարկվել են «Զիվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 10-ին Կորյուն Նահապետյանի նախագահությամբ հրավիրված արտահերթ նիստում քննության է առել «Զիվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող լրացումներն եւ փոփոխությունները: Կառավարությունը նպատակ ունի ...

10.07.2018
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբին է ներկայացվել ՀՀ վարչապետին առընթեր գործող հանձնաժողովի առաջարկների մի մասը
Հուլիսի 10-ին ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը գումարել է չորրորդ նիստը, որին մասնակցել են նաեւ ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը եւ անդամ Աղասի Եսայանը: Քննարկվել ...

10.07.2018
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

10.07.2018
Հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...