National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.7.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
10.07.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների խոսնակների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաեւ Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար հուլիսի 11-14-ը ներառյալ Վարշավա (Լեհաստան) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահան Հարությունյանը եւ Էդմոն Մարուքյանը:


10.07.2018
«ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակությունն առանցքային նշանակություն ունի». Կորյուն Նահապետյան
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հուլիսի 10-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսիին եւ Բարեվարքության ամրապնդման ծրագրի ղեկավար Բենեդիկտ Բորելին: Ողջունելով հյուրերին՝ Կորյուն Նահապետյանը կարեւոր...

10.07.2018
«Միացյալ առաջնորդների պալատ» ԵՀԿ-ի ներկայացուցիչները՝ ԱԺ-ում
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հուլիսի 10-ին Ազգային ժողովում հանդիպել է «Միացյալ առաջնորդների պալատ» երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված քննարկման մասնակիցների հետ: Մայրաքաղաքի տարբեր բուհերի ուսանողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայա...

10.07.2018
Քննարկվել են «Զիվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 10-ին Կորյուն Նահապետյանի նախագահությամբ հրավիրված արտահերթ նիստում քննության է առել «Զիվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող լրացումներն եւ փոփոխությունները: Կառավարությունը նպատակ ունի ...

10.07.2018
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբին է ներկայացվել ՀՀ վարչապետին առընթեր գործող հանձնաժողովի առաջարկների մի մասը
Հուլիսի 10-ին ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը գումարել է չորրորդ նիստը, որին մասնակցել են նաեւ ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը եւ անդամ Աղասի Եսայանը: Քննարկվել ...

10.07.2018
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

10.07.2018
Հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am