Տպել
06.07.2018
Երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ խորհրդարանում
1 / 3

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հուլիսի 6-ին հանդիպել է մայրաքաղաքի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ ներկայացնող «Հայաստանի երիտասարդական կառավարություն» ծրագրի մասնակիցների, «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» եւ «Անմահ գունդ» ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։

Ողջունելով հյուրերին՝ պատգամավորը կարեւորել է երիտասարդության դերն ու նշանակությունը մեր երկրի զարգացման գործում, նրանց ներգրավվածությունը տեղի ունեցող հասարակական եւ քաղաքական գործընթացներին։

«Երիտասարդությունը պետք է լինի ուղղորդող եւ կազմակերպող բոլոր գործընթացներում»,-ասել է Վահե Էնֆիաջյանը։

Խմբակցության քարտուղարը խոսել է նաեւ ընտրական օրենսդրության բարեփոխումներից, կարեւորել 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցումը:

Այնուհետեւ հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով։ Մասնակիցների հարցերն առնչվել են Հայրենիք-Սփյուռք կապերին, արտաքին պետական պարտքի սպասարկմանը, կրթական, տնտեսական եւ այլ ոլորտների:

Երկրի տնտեսության մեջ նոր ներդրումների վերաբերյալ հարցի առնչությամբ պատգամավորը նշել է, որ դրանք կատարելու համար ոչ միայն օրենսդրությունը պետք է բարեփոխվի, այլեւ կառավարության կողմից անհրաժեշտ են քաղաքական եւ տնտեսական երաշխիքներ։


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...