Տպել
06.07.2018
Երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ խորհրդարանում
1 / 3

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հուլիսի 6-ին հանդիպել է մայրաքաղաքի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ ներկայացնող «Հայաստանի երիտասարդական կառավարություն» ծրագրի մասնակիցների, «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» եւ «Անմահ գունդ» ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։

Ողջունելով հյուրերին՝ պատգամավորը կարեւորել է երիտասարդության դերն ու նշանակությունը մեր երկրի զարգացման գործում, նրանց ներգրավվածությունը տեղի ունեցող հասարակական եւ քաղաքական գործընթացներին։

«Երիտասարդությունը պետք է լինի ուղղորդող եւ կազմակերպող բոլոր գործընթացներում»,-ասել է Վահե Էնֆիաջյանը։

Խմբակցության քարտուղարը խոսել է նաեւ ընտրական օրենսդրության բարեփոխումներից, կարեւորել 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցումը:

Այնուհետեւ հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով։ Մասնակիցների հարցերն առնչվել են Հայրենիք-Սփյուռք կապերին, արտաքին պետական պարտքի սպասարկմանը, կրթական, տնտեսական եւ այլ ոլորտների:

Երկրի տնտեսության մեջ նոր ներդրումների վերաբերյալ հարցի առնչությամբ պատգամավորը նշել է, որ դրանք կատարելու համար ոչ միայն օրենսդրությունը պետք է բարեփոխվի, այլեւ կառավարության կողմից անհրաժեշտ են քաղաքական եւ տնտեսական երաշխիքներ։


06.07.2018
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբին ներկայացվել են ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության առաջարկները
Հուլիսի 6-ին ՀՀ ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» եւ «Ելք« խմբակցությունների երեքական ներկայացուցիչներից ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ...

06.07.2018
Արա Բաբլոյանը Քվեբեկում հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի նախագահի հետ
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության այցը Քվեբեկ: Այցի շրջանակում Արա Բաբլոյանը հուլիսի 5-ին հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի նախագահ Ջեֆ Ռիգանի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ջեֆ Ռիգանին Կանադայի ազգային տոնի առթիվ՝ հղելով ջերմ շնորհավորանքներ եւ բարեմաղթանքն...

06.07.2018
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Քվեբեկում հուլիսի 5-ին մասնակցել է Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովի աշխատանքներին: Արա Բաբլոյանը ելույթ է ունեցել «Ինչպես բարելավել հասարակության ներկայացվածությունը ֆրանկոֆոն խորհրդարաններում» թեմայի շրջանակում` նշելով. «Հայաստան...

06.07.2018
Հայտարարություն
Հարգելի գործընկերներ, Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը դիմում է արտախորհրդարանական ուժերին եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին` եթե ունեք Ընտրական օրենսգրքի բարեփոխման առաջարկներ, ապա 15-օրյա ժամկետում ներկայացրեք Ընտրական օրե...