Տպել
05.07.2018
«Մեր նոր սերնդի առաքելությունը հայրենիքում ապրելն ու արարելը պետք է լինի». Էդուարդ Շարմազանով
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 4-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի եւ Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղի ուսանողների հետ, ովքեր ուսումնական պրակտիկա են անցնում խորհրդարանում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին, արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններին, կառավարության գործունեությանը:

Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի՝ մեր պետության մեծագույն խնդիրն այն է, որ հնարավորությունները մի քանի անգամ ավելի քիչ են, քան երկրի առջեւ ծառացած մարտահրավերները: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում քաղաքական բոլոր ուժերի միասնական ու համախմբված գործունեությունը, ինչը եւ մշտապես իրականացվել է արտաքին քաղաքական հարթակներում:

«Ես պատրաստ եմ աջակցել մեր երկրի իշխանությունների այն նախաձեռնություններին, որոնք կհանգեցնեն ԼՂ հիմնահարցի հայանպաստ ու արդար լուծմանը»,-ասել է խորհրդարանի փոխխոսնակը:

Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայապահպանությանը միտված ծրագրերի իրականացումը,  երկրում անհանդուրժողականության մթնոլորտի վերացումը եւ միմյանց հանդեպ հարգանքի ու սիրո առկայությունը:

«Մեր նոր սերնդի առաքելությունը պետք է լինի ապրել ու արարել հայրենիքում: Հայաստանն առանձնահատուկ երկիր է եւ պատահական չէ, որ 1915 թվականին ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը երեք տարի հետո թուրք զավթիչների դեմ հերոսական հաղթանակ տարավ Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում»,-ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:


05.07.2018
Տեղեկատվություն
Հուլիսի 6-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի նիստը: ...

05.07.2018
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը քննարկել է ԱԺ «Ելք» խմբակցության առաջարկները
ՀՀ Ազգային ժողովում ներկայացված ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների երեքական ներկայացուցիչներից կազմված ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը հուլիսի 5-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայ...

05.07.2018
Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության պետական կարեւորագույն տոներից մեկի` Սահմանադրության օրվա առթիվ: Քսաներեք տարի առաջ մենք ազատ կամարտահայտմամբ ընդունեցինք հայոց նորանկախ պետականության ամրապնդման համար բացառիկ նշանակություն ունեցող մի փաստաթուղթ, որն ամփոփեց երրորդ հազար...