Տպել
04.07.2018
«Խորհրդարանական բյուջետային գրասենյակների միջազգային փորձը» թեմայով սեմինար՝ խորհրդարանում
1 / 3

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ու Բյուջետային գրասենյակի նախաձեռնությամբ հուլիսի 4-ին տեղի է ունեցել «Խորհրդարանական բյուջետային գրասենյակների միջազգային փորձը» թեմայով սեմինար, որին մասնակցել է նաեւ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային կովկասում» ծրագրի ղեկավար Յենց Պիտերսեն Թոմզերը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կարեւորելով համագործակցությունը ԳՄՀԸ(GIZ)-ի հետ, նշել է, որ վերջին տարիներին կազմակերպությունն արդյունավետ ծրագրեր է իրականացրել խորհրդարանի հետ եւ հույս հայտնել, որ գործակցությունը կլինի շարունակական:

Յենց Պիտերսեն Թոմզերը եւս արժեւորել է համագործակցությունը ՀՀ ԱԺ-ի հետ եւ վստահեցրել, որ աջակցությունը նախատեսված ծրագրերի իրականացմանը շարունակական կլինի: Նա տեղեկացրել է, որ հաջողությամբ համագործակցում են ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ հաշվեքննիչ պալատի եւ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հետ: Յենց Պիտերսեն Թոմզերը լիահույս է, որ կազմակերպված սեմինարը կնպաստի կառույցի կատարելագործմանը:

ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի ղեկավար Գագիկ Բարսեղյանն իր զեկույցում նշել է, որ կառույցի ստեղծման հիմնական նպատակը ՀՀ Սահմանադրությամբ եւ այլ իրավական ակտերով Ազգային ժողովին հանրային ֆինանսների ոլորտում վերապահված վերահսկողական լիազորությունների արդյունավետ իրականացմանը նպաստելն է՝ պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին եւ խմբակցություններին մասնագիտական աջակցություն ու տեղեկատվություն տրամադրելու միջոցով: Նրա խոսքով՝ կառույցն օժտված է գործառութային անկախությամբ:

Ըստ բանախոսի՝ Բյուջետային գրասենյակը 2016 թվականի հունվարից պատրաստել եւ շահառուներին է տրամադրել համեմատական վերլուծություններով տեղեկանքներ, որոնք վերաբերել են պետական բյուջեների նախագծերին ու կատարման հաշվետվություններին, եկամուտներին ու ծախսերին, ՀՀ հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշներին ու պետական պարտքին:

Փորձագետ Աշոտ Ավետիսյանն անդրադարձել է բյուջետային գրասենյակների գործառույթների ֆիսկալ կարգապահությանը, ռեսուրսների ռազմավարական տեղաբաշխմանը, տնտեսական կանխատեսմանը, եկամուտների եւ ծախսերի վերլուծությանը:

Փորձագետ Աշոտ Եղիազարյանը ներկայացրել է զեկույց, որը վերաբերել է կառույցի գործառույթներին, մասնավորապես հանրային ծառայությունների տրամադրման եւ դրանց արդյունավետության գնահատման խնդիրներին:


04.07.2018
Ստացվել է 554 նամակ
ՀՀ ԱԺ աշխատակազմի ընդհանուր բաժինը հրապարակել է 2018 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում ՀՀ Ազգային ժողովին ուղղված նամակների վիճակագրական տվյալները: Ընդունվել, գրանցվել եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին է հանձնվել քաղաքացիների 103 նամակ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներին է հանձնվել 67, ՀՀ ԱԺ պատգամավոր...

04.07.2018
Տեղեկատվություն
Հուլիսի 5-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի նիստը: Տեղեկացնենք, որ այդ օրը նիստը լուսաբանելու համար Ազգային ժողով կարող են այցելել միայն խորհրդարանում հավատարմագրված լրագրողները՝ պայմանավորված ոչ...

04.07.2018
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբն անդրանիկ նիստն է գումարել
ՀՀ Ազգային ժողովում ներկայացված չորս՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների երեքական ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը, որը ձեւավորվել է հունիսի 20-ին ընտրական օրենսդրության բարեփոխումների համար, հուլիսի 4-ին գումարել է անդրանիկ նիստը: Քննարկմանը չեն մասնակցել ՀՀ կառավարությո...

04.07.2018
Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչություն պետի տեղակալի (ծածկագիր` 1-2.1-7) Նշված թափուր պաշտոնը զբաղեցն...

04.07.2018
Տեղեկատվություն «Խորհրդարանական բյուջետային գրասենյակների միջազգային փորձը» թեմայով սեմինարի վերաբերյալ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ու Բյուջետային գրասենյակի նախաձեռնությամբ հուլիսի 4-ին՝ ժամը 15:00-ին, ԱԺ 114 սրահում (2-րդ մասնաշենք) տեղի կունենա «Խորհրդարանական բյուջետային գրասենյակների միջազգային փորձը» թեմայով սեմինար: ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակը (այսուհետ՝ Բ...