National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
04.07.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
04.07.2018
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբն անդրանիկ նիստն է գումարել
1 / 3

ՀՀ Ազգային ժողովում ներկայացված չորս՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների երեքական ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը, որը ձեւավորվել է հունիսի 20-ին ընտրական օրենսդրության բարեփոխումների համար, հուլիսի 4-ին գումարել է անդրանիկ նիստը:

Քննարկմանը չեն մասնակցել ՀՀ կառավարությունում նույն նպատակով ստեղծված աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչները, թեեւ, ինչպես նշել է նիստը վարող Դավիթ Հարությունյանը, հրավերն ուղարկվել է հունիսի 21-ին:

Խորհրդարանական աշխատանքային խմբից «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանն առաջարկել է իրեն դիտարկել նաեւ որպես կառավարության աշխատանքային խմբի անդամ, քանի որ, ըստ էության, իրենց առաջարկները միմյանցից գրեթե չեն տարբերվում:

Նախատեսվում է, որ խորհրդարանական աշխատանքային խումբը կքննարկի ինչպես ԱԺ խմբակցությունների, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի կողմից ներկայացված գաղափարներն ու առաջարկությունները: Մասնավորապես, կքննարկվեն արտախորհրդարանական այն ուժի առաջարկները, որոնք հավանության կարժանանան խորհրդարանական գեթ մեկ խմբակցության կողմից: Նախընտրելի է համարվել նաեւ այն, որ տվյալ քաղաքական ուժը պետք է մասնակցած լինի վերջին երկու համապետական ընտրություններին:

ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով այսօր իրենց առաջարկներն են ներկայացրել ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները: Վեց առաջարկություն ներկայացրել է ՀՀԿ խմբակցությունը, 10-ը՝ ՀՅԴ-ն:

Ինչպես նշել են աշխատանքային խմբի անդամները, առաջարկների նպատակն է բացառել ընտրակեղծիքներն ու հնարավորինս բարելավել Ընտրական օրենսգիրքը:

Այսպես՝ ՀՀԿ խմբակցությունն առաջարկում է բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա եւ ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու միջոցով: ՏԻՄ ընտրությունների ժամանակ նախատեսել քվեաթերթիկների լրացուցիչ տպաքանակներ, որոնք մշտապես պետք է գտնվեն քվեարկության խցիկում: Առաջարկվում է նաեւ տեխնիկական սարքերով ընտրողների գրանցումը նախատեսել միայն նույնականացման քարտերի միջոցով, ապահովել նաեւ քվեարկության հեռարձակումն ընտրատեղամասերից, ինչը կմեծացնի հանրային վստահությունը:

Հանրապետական խմբակցությունն առաջարկում է նաեւ քվեարկության ավարտից հետո ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորման մեջ գրանցված ընտրողների վերաբերյալ տվյալներն ինքնաշխատ եղանակով համադրել ՍԵԿՏ համակարգում առկա տվյալների հետ՝ նախատեսելով ուսումնասիրություն անցկացնելու մեխանիզմ, եթե կլինեն անհամապատասխանություններ:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է վերացնել գործող տարածքային-ռեյտինգային ընտրակարգը եւ անցնել ընտրությունների բաց ցանկերով համապետական միասնական համակարգի: Առաջարկվում է նվազեցնել կուսակցություններին կամ վերջիններիս դաշինքներին տրվող մանդատների առավելագույն՝ 2/3 շեմը մինչեւ մանդատների ընդհանուր թվի 3/5-ը: Ըստ Արմեն Ռուստամյանի՝ սա հնարավորություն կտա, որպեսզի ընտրություններում հաղթող կուսակցությունը խորհրդարանում չունենա 60 տոկոսից ավելի մանդատ:

ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է վերանայել հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոյի կողմից անվճար տրամադրվող եթերաժամերի քանակն ու հեռարձակման ժամերը, վերանայել եւ ավելացնել ընտրական հանցագործությունների համար նախատեսված պատժաչափերը, ստեղծել բազմակի քվեարկությունները բացառող համապետական միասնական ցանց, նախընտրական քարոզարշավի ժամանակ դադարեցնել բարեգործական կազմակերպությունների կողմից բարեգործական ակցիաների իրականացումը եւ բացառել այն բարեգործական կազմակերպությունների գործունեությունը, որոնց անվանումն այս կամ այն կերպ կարող է նմանեցվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին կամ թեկնածուների անուններին եւ այլն:

Աշխատանքային խումբը հաջորդ նիստը կանցկացնի հուլիսի 5-ին՝ ժամը 14:00-ին:


04.07.2018
Ստացվել է 554 նամակ
ՀՀ ԱԺ աշխատակազմի ընդհանուր բաժինը հրապարակել է 2018 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում ՀՀ Ազգային ժողովին ուղղված նամակների վիճակագրական տվյալները: Ընդունվել, գրանցվել եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին է հանձնվել քաղաքացիների 103 նամակ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներին է հանձնվել 67, ՀՀ ԱԺ պատգամավոր...

04.07.2018
«Խորհրդարանական բյուջետային գրասենյակների միջազգային փորձը» թեմայով սեմինար՝ խորհրդարանում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ու Բյուջետային գրասենյակի նախաձեռնությամբ հուլիսի 4-ին տեղի է ունեցել «Խորհրդարանական բյուջետային գրասենյակների միջազգային փորձը» թեմայով սեմինար, որին մասնակցել է նաեւ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային կովկասում» ծրագրի ղեկավ...

04.07.2018
Տեղեկատվություն
Հուլիսի 5-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի նիստը: Տեղեկացնենք, որ այդ օրը նիստը լուսաբանելու համար Ազգային ժողով կարող են այցելել միայն խորհրդարանում հավատարմագրված լրագրողները՝ պայմանավորված ոչ...

04.07.2018
Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչություն պետի տեղակալի (ծածկագիր` 1-2.1-7) Նշված թափուր պաշտոնը զբաղեցն...

04.07.2018
Տեղեկատվություն «Խորհրդարանական բյուջետային գրասենյակների միջազգային փորձը» թեմայով սեմինարի վերաբերյալ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ու Բյուջետային գրասենյակի նախաձեռնությամբ հուլիսի 4-ին՝ ժամը 15:00-ին, ԱԺ 114 սրահում (2-րդ մասնաշենք) տեղի կունենա «Խորհրդարանական բյուջետային գրասենյակների միջազգային փորձը» թեմայով սեմինար: ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակը (այսուհետ՝ Բ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS