Տպել
03.07.2018
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Նադեժդա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ
1 / 1

«Խոր կսկիծով տեղեկացա Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանի անժամանակ մահվան մասին:

Նադեժդա Սարգսյանը հայ էստրադային երգարվեստի պայծառ դեմքերից էր, ում գեղեցիկ կատարումներին սպասում էինք բոլորս: Նրան ծափահարում էին նաեւ աշխարհի տասնյակ երկրների բեմերում, ուր այնքան նվիրումով ներկայացնում էր հայ կոմպոզիտորների ստեղծած գործերը:

Նա ապրում էր ոչ միայն մշակութային, այլեւ հասարակական ակտիվ կյանքով, ընտրվել էր նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր:

Նադեժդա Սարգսյանը մեծ ավանդ ունեցավ նաեւ Հայաստանում մանկական երգարվեստի զարգացման գործում: Իր հիմնադրած մրցույթների շնորհիվ նա բացահայտեց բազմաթիվ փոքրիկ տաղանդների եւ իր ձիրքն ու հմտությունները նրանց փոխանցեց Երեւանի մշակույթի պետական քոլեջը ղեկավարելու տարիներին: Ու մեր սիրելի երգչուհուն մենք միշտ կհիշենք ոչ միայն իր գեղեցիկ երգերով, այլեւ ամեն անգամ նրա սաների նոր հաջողություններով ուրախանալիս:

Խորին ցավակցություն եմ հայտնում Նադեժդա Սարգսյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:


03.07.2018
Արա Բաբլոյանն ԱՄՆ անկախության օրվա առթիվ այցելել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ հուլիսի 3-ին  այցելել է  Հայաստանում  ԱՄՆ դեսպանատուն:  Արա Բաբլոյանը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին եւ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին` ԱՄՆ անկախության 242-րդ տարե...

03.07.2018
Հանդիպում բուհերի ուսանողների հետ
Մայրաքաղաքի մի շարք բուհերի ուսանողների հետ հուլիսի 3-ին հանդիպել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Լուիզա Սարգսյանը: Հարցուպատասխանի ձեւաչափով կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքական ներկա իրավիճակին: Պատգամավորը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել...

03.07.2018
Ցուցահանդես խորհրդարանում՝ նվիրված Առնո Բաբաջանյանին
ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում հուլիսի 3-ին բացվել է հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցահանդես՝ «Գլխավորը՝ հայրենիքին ծառայել» կարգախոսով: Այն բացվել է «Ռուսաստան-Հայաստան. բարեկամության կամուրջ» խորագիրը կրող միջպետական փառատոնի շրջանակում...

03.07.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կմեկնի Քվեբեկ
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) 44-րդ նստաշրջանին, ինչպես նաեւ Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովին եւ ՖԽՎ բյուրոյի նիստին մասնակցելու համար հուլիսի 4-8-ը Քվեբեկում (Կանադա) կգտնվի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակո...

03.07.2018
Խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է Ուղղափառության ՄԽՎ-ի 25-րդ հոբելյանական նստաշրջանի աշխատանքներին
Հունիսի 25-30-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի Գլխավոր վեհաժողովի 25-րդ հոբելյանական նստաշրջանը՝ «Խորհրդարանական ժողովրդավարություն եւ քրիստոնեական արժեքներ. Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 25 տարին» թեմայով: Վեհաժողովի աշխատանքն...