National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
03.07.2018
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Նադեժդա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ
1 / 1

«Խոր կսկիծով տեղեկացա Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանի անժամանակ մահվան մասին:

Նադեժդա Սարգսյանը հայ էստրադային երգարվեստի պայծառ դեմքերից էր, ում գեղեցիկ կատարումներին սպասում էինք բոլորս: Նրան ծափահարում էին նաեւ աշխարհի տասնյակ երկրների բեմերում, ուր այնքան նվիրումով ներկայացնում էր հայ կոմպոզիտորների ստեղծած գործերը:

Նա ապրում էր ոչ միայն մշակութային, այլեւ հասարակական ակտիվ կյանքով, ընտրվել էր նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր:

Նադեժդա Սարգսյանը մեծ ավանդ ունեցավ նաեւ Հայաստանում մանկական երգարվեստի զարգացման գործում: Իր հիմնադրած մրցույթների շնորհիվ նա բացահայտեց բազմաթիվ փոքրիկ տաղանդների եւ իր ձիրքն ու հմտությունները նրանց փոխանցեց Երեւանի մշակույթի պետական քոլեջը ղեկավարելու տարիներին: Ու մեր սիրելի երգչուհուն մենք միշտ կհիշենք ոչ միայն իր գեղեցիկ երգերով, այլեւ ամեն անգամ նրա սաների նոր հաջողություններով ուրախանալիս:

Խորին ցավակցություն եմ հայտնում Նադեժդա Սարգսյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am