National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
03.07.2018
Խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է Ուղղափառության ՄԽՎ-ի 25-րդ հոբելյանական նստաշրջանի աշխատանքներին
1 / 4

Հունիսի 25-30-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի Գլխավոր վեհաժողովի 25-րդ հոբելյանական նստաշրջանը՝ «Խորհրդարանական ժողովրդավարություն եւ քրիստոնեական արժեքներ. Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 25 տարին» թեմայով: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են եղել պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը եւ Վարդան Ղուկասյանը:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին նախագահական պալատում ընդունել է Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը՝ ողջունելով նրանց եւ շնորհավորելով Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ:

Վեհաժողովի բացման արարողությունն սկսվել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի, Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուցիսի, Ռուսաստանի Պետական դումայի նախագահի տեղակալ Իրինա Յառովայայի եւ Աթենքի ու համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ի ողջույնի խոսքերով:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանն իր ելույթում փոխանցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասվում էր.

«Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հարգելի նախագահ,

հարգելի գլխավոր քարտուղար,

հարգելի հյուրեր,

տիկնայք եւ պարոնայք,

շնորհավորում եմ ձեզ Վեհաժողովի 25-ամյա տարելիցի կապակցությամբ:

Այս հոբելյանական տարում մենք կարող ենք վստահությամբ հայտարարել, որ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովն իր քառորդդարյա պատմության ընթացքում հաջողությամբ կատարել է իր առջեւ դրված խնդիրները՝ ամրագրված Վեհաժողովի հիմնադիր փաստաթղթերում: Դժվար է չգնահատել Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքն ուղղված ժամանակակից աշխարհում ուղղափառ մշակույթի տեղի եւ դերի ամրապնդմանն ու զարգացմանը, միջկրոնական երկխոսության խորացմանը, ծայրահեղ ազգայնական դրսեւորումների եւ միջկրոնական տարաձայնությունների հաղթահարմանը:

Հատկապես կցանականայի ընդգծել ՈւՄՎ-ի դերը տարբեր երկրների խորհրդարանականների համար համագործակցության ինքնատիպ հարթակի ստեղծման գործում, որոնց միավորում են քրիստոնեական արժեքները, քրիստոնյաների իրավունքների եւ կրոնական ազատությունների պաշտպանության, խաղաղության առաջմղման քաղաքականության հարցերում ընդհանուր մոտեցումները:

Հարգելի ընկերներ, մաղթում եմ Ձեզ հաջող եւ արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների բոլոր ժողովուրդների»:

Արտաշես Գեղամյանն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծման 25-ամյա հոբելյանի առիթով ՀՀ Ազգային ժողովի նախագահի անունից կազմակերպությանը հանձնել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգիր՝ միջխորհրդարանական կապերի ամրապնդման, մարդու իրավունքների եւ ազատությունների, ազգային եւ համամարդկային արժեքների պահպանության, ինչպես նաեւ հայանպաստ գործունեության համար:

Հունիսի 26-ին տեղի ունեցած նիստում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը վեհաժողովի կողմից ընտրվել է կազմակերպության գործադիր մարմնի՝ Միջազգային քարտուղարության անդամ:

Նիստի ընթացքում Արտաշես Գեղամյանն իր ելույթում անդրադարձել է ներկա աշխարհաքաղաքական իրադրությանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա լարվածությանը՝ բարձրացնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ օր-օրի աճող լարվածության հարցը՝ մեջբերելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պատերազմի անթաքույց կոչ ներկայացնող ռազմատենչ հայտարությունները եւ կոչ անելով «կանխել տարածաշրջանում զարգացող պատերազմը, զսպել Ադրբեջանին եւ նրա թիկունքում կանգնած Թուրքիային»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am