National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
29.06.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
29.06.2018
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
1 / 1

Հարգելի գործընկերներ, մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը եւ անօրինական թրաֆիքինգն այսօր առավել քան արդիական խնդիր է, քանզի այն, ինչ արել է եւ դեռ շարունակում է անել ԴԱԻՇ-ը Իրաքում եւ Սիրիայում, մշակութային եղեռն է: Ես միանում եմ զեկույցի հեղինակ Ստեֆան Շեննախին եւ կոչ եմ անում Եվրոպայի խորհրդի անդամ այն պետություններին, որոնք դեռ չեն ստորագրել եւ վավերացնել «Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում մշակութային արժեքների հանդեպ հանցագործության մասին» կոնվենցիան, դա համարել օրակարգի առաջնային հարց, ինչպես նաեւ՝ վավերացնել «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան:

Այն, ինչ արել եւ շարունակում է անել ԴԱԻՇ-ն իր վերահսկողության տակ գտնված տարածքներում՝ թալանելով, ոչնչացնելով եւ վաճառելով մշակութային ժառանգությունը, միջազգային ահաբեկչության եկամտի երրորդ աղբյուրն է զենքի եւ թմրանյութերի ապօրինի վաճառքից հետո: Այդուհանդերձ, հարգելի գործընկերներ, ես կրկին այս ամբիոնից ուզում եմ ուղղել հարց, որի պատասխանը այդպես էլ չի տրվել: Ու՞ր էիք դուք եւ ու՞ր էր միջազգային հանրությունը, երբ ԴԱԻՇ-ից ոչ պակաս վանդալները 1998 թվականից հետեւողականորեն սկսեցին իրագործել Նախիջեւանի Ջուլֆա գավառում գտնվող հայկական պատմական գերեզմանոցի ոչնչացումը: 2005 թվականին արդեն հնագույն գերեզմանոցը, որը մարդկության մշակութային բացառիկ արժեքներից մեկն էր, ադրբեջանցի զինծառայողները հավասարեցրին հողին եւ վերածեցին ռազմական բազայի: Յոթ տարի շարունակ ադրբեջանական վանդալները ոչ միայն հողին հավասարեցրին Ջուղայի պատմական գերեզմանոցի բացառիկ խաչքարերը, այլեւ ոչնչացրին 9-ից 12-րդ դարերի Ամենափրկիչ վանքը, Պոմբլոզի ժամը, Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ մշակութային այլ կոթողներ: Ադրբեջանի նպատակը մեկն էր՝ իսպառ վերացնել հայկական հետքը, այնուհետեւ իրենց բնորոշ ցինիզմով վերասրբագրել պատմությունը:

Հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել, որ դեռ 2007 թվականին պետք է տեղի ունենար ԵԽԽՎ դիտորդական առաքելության այցը Նախիջեւան, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանի շանտաժի պատճառով այցը տապալվեց: Թե՛ մեր Վեհաժողովը եւ թե՛ Եվրոպական խորհրդարանը բացի վանդալիզմի այդ աննախադեպ փաստն արձանագրելուց որեւէ գործուն եւ կոնկրետ քայլ այդպես էլ չարեցին, որպեսզի երբեւէ այլեւս նման վայրագություններ տեղի չունենան եւ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ չոչնչացվի մի ողջ ժողովրդի մշակութային ժառանգություն:

Հարգելի գործընկերներ, միջազգային հանրության դեկլարատիվ հայտարարությունների եւ լռության պատճառով ոչնչացվեց մարդկության ամենահիասքանչ կոթողներից մեկը՝ Ջուղայի խաչքարերը: Հիմա այդ տարածքում ադրբեջանական հրոսակների հրաձգարանն է: Այս պահին, երբ մենք քննարկում ենք այս զեկույցը, ամեն րոպե աշխարհի այս կամ այն կետում մշակութային եղեռն է տեղի ունենում: Ես չեմ ուզում, որ վաղը մենք կրկին հավաքվենք ու, ինչպես Ջուղայի դեպքում եղավ, ասենք, որ մենք, ցավոք, կրկին ուշացանք:


29.06.2018
Բարեկամական խմբի անդամները ներկայացրել են Բուլղարիա կատարած այցի արդյունքները
Հունիսի 19-20-ը Բուլղարիա էր այցելել ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խումբը: Վերջինիս ղեկավար Ջեմմա Բաղդասարյանը, խմբի անդամներ Արամ Սարգսյանը եւ Միհրան Հակոբյանը այցի մանրամասները ներկայացրել են հունիսի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսում: Պատվիրակության կազմում են եղել նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղա...

29.06.2018
ՀՀ Ազգային ժողովում կանցկացվի Առնո Բաբաջանյանի ցուցահանդեսի ցուցանմուշների շնորհանդես
Հունիսի 28-ից հուլիսի 5-ը Հայաստանում տեղի է ունենալու «Ռուսաստան-Հայաստան. բարեկամության կամուրջ» խորագրով հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անվան երկրորդ միջպետական փառատոնը՝ «Գլխավորը՝ հայրենիքին ծառայել» կարգախոսով: Փառատոնի շրջանակում առաջիկայում ՀՀ Ազգային ժողովում կանցկացվի կոմպոզիտորի...

29.06.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 29-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարտինա Քուիկին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին  հայ-շվեդական հարաբերությու...

29.06.2018
Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մենք գլուխ ենք խոնարհում հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում անհայտ կորած ազատամարտիկների, զինվորների ու սպաների անմահ հիշատակի առջեւ: Իմ զորակցությունն եմ հայտնում եւ մխիթարանքի խոսք եմ ուղղում նրանց հարազատներին ու մերձավոր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS