Տպել
29.06.2018
Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ
1 / 1

«Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մենք գլուխ ենք խոնարհում հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում անհայտ կորած ազատամարտիկների, զինվորների ու սպաների անմահ հիշատակի առջեւ:

Իմ զորակցությունն եմ հայտնում եւ մխիթարանքի խոսք եմ ուղղում նրանց հարազատներին ու մերձավորներին:

Ճեղքված ռազմաճակատներում մղվող ճակատագրական մարտերում անհայտ կորած մարտիկները դարձան հավաքական սխրանքի խորհրդանիշներ: Հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը պաշտպանելիս նրանք գիտակցված կերպով անչափ թանկ գին վճարեցին, բայց փոխարենը սերունդներին ազատ ու պաշտպանված հայրենիք ավանդեցին: Նրանց սխրանքն անմահ է եւ ապրում է բոլորիս սրտերում:

Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը մեզ համար միայն թանկ հիշողությունների ու անդառնալի կորստի ցավը կրկին վերապրելու օր չէ: Այն նաեւ Հայաստանի ու Հայկական բանակի հետագա հզորացման համար յուրաքանչյուրիս ունեցած պարտքի մասին հիշելու օր է: Եվ այդ պարտքի անշահախնդիր կատարումն է իրական հարգանքն անհայտ կորած ազատամարտիկների ու հայրենիքի համար նահատակվածների պայծառ հիշատակի հանդեպ:

Հավերժ փառք նրանց»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձում:


29.06.2018
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
Հարգելի գործընկերներ, մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը եւ անօրինական թրաֆիքինգն այսօր առավել քան արդիական խնդիր է, քանզի այն, ինչ արել է եւ դեռ շարունակում է անել ԴԱԻՇ-ը Իրաքում եւ Սիրիայում, մշակութային եղեռն է: Ես միանում եմ զեկույցի հեղինակ Ստեֆան Շեննախին եւ կոչ եմ անում Եվրոպայի...

29.06.2018
Բարեկամական խմբի անդամները ներկայացրել են Բուլղարիա կատարած այցի արդյունքները
Հունիսի 19-20-ը Բուլղարիա էր այցելել ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խումբը: Վերջինիս ղեկավար Ջեմմա Բաղդասարյանը, խմբի անդամներ Արամ Սարգսյանը եւ Միհրան Հակոբյանը այցի մանրամասները ներկայացրել են հունիսի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսում: Պատվիրակության կազմում են եղել նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղա...

29.06.2018
ՀՀ Ազգային ժողովում կանցկացվի Առնո Բաբաջանյանի ցուցահանդեսի ցուցանմուշների շնորհանդես
Հունիսի 28-ից հուլիսի 5-ը Հայաստանում տեղի է ունենալու «Ռուսաստան-Հայաստան. բարեկամության կամուրջ» խորագրով հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անվան երկրորդ միջպետական փառատոնը՝ «Գլխավորը՝ հայրենիքին ծառայել» կարգախոսով: Փառատոնի շրջանակում առաջիկայում ՀՀ Ազգային ժողովում կանցկացվի կոմպոզիտորի...

29.06.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 29-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարտինա Քուիկին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին  հայ-շվեդական հարաբերությու...