Տպել
28.06.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
1 / 1

«Հարգելի գործընկերներ,

իհարկե՛ փախստականների տեղավորման, նրանց սոցիալական, կրթական, աշխատանքային եւ մյուս բոլոր խնդիրների լուծումը ամենաարդիականներից է Եվրոպայում եւ աշխարհում:

Հատկապես գերարդիական է փախստականների խնդիրը: Անթույլատրելի է եւ հակամարդկային, երբ երեխայի ընտանիքը փախստական է եւ հնարավորություններ չունի, եւ ինքը զրկվի համամարդկային իրավունքներն իրացնելու հնարավորությունից:

Անցած նստաշրջաններից մեկի ժամանակ այս դահլիճում ասել եմ, որ չի կարելի թույլ տալ սոցիալական դեմպինգ եւ հանրային կոնսենսունսի առարկա կարող է լինել չունեւոր խավերի երեխաների սոցիալական, կրթական եւ առողջապահական բարձրակարգ ծառայություններից օգտվելու իրավունքի ապահովումը:

Անհրաժեշտ է, որ վիճակագրական մարմինները, ինչու չէ նաեւ Եվրոստատը (Եվրամիության վիճակագրական ծառայություն), մեզ ներկայացնեն ապագայի սոցիալական միտումները եւ քարտեզները հասարակական տարբեր շերտերի, այդ թվում երեխաների, որոնցով մենք կարողանանք կարգավորել եւ կանխարգելել անառողջ ու հակամարդկային զարգացումը:

Հավատացնում եմ Ձեզ, որ անհրաժեշտ է ունենալ վերոնշյալ երեւույթների իրական գնահատման վիճակագրական մեթոդաբանություն:

Դա նշանակում է, որ տարբեր երկրների վիճակագրական ծառայությունները պարտավորություններ կստանձնեն փախստականների եւ նրանց երեխաների իրական վիճակի մասին տեղեկատվություն տրամադրելու համար:

Մենք արդեն ասել ենք եւ փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է շուրջ 21.000 սիրիահայ փախստականների, այդ թվում երեխաների, որոնց աշխատանքի, կրթության եւ սոցիալական հարցերը լուծված են:

Եկեք լուծենք այս հարցերը եւ կունենանք արժանապատիվ ապագա:

Մեր երեխաների համար պայման ստեղծենք՝ լինելու ազնիվ, արհեստավարժ եւ զինված բարձրակարգ գիտելիքներով»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...