Տպել
28.06.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
1 / 1

«Հարգելի գործընկերներ,

իհարկե՛ փախստականների տեղավորման, նրանց սոցիալական, կրթական, աշխատանքային եւ մյուս բոլոր խնդիրների լուծումը ամենաարդիականներից է Եվրոպայում եւ աշխարհում:

Հատկապես գերարդիական է փախստականների խնդիրը: Անթույլատրելի է եւ հակամարդկային, երբ երեխայի ընտանիքը փախստական է եւ հնարավորություններ չունի, եւ ինքը զրկվի համամարդկային իրավունքներն իրացնելու հնարավորությունից:

Անցած նստաշրջաններից մեկի ժամանակ այս դահլիճում ասել եմ, որ չի կարելի թույլ տալ սոցիալական դեմպինգ եւ հանրային կոնսենսունսի առարկա կարող է լինել չունեւոր խավերի երեխաների սոցիալական, կրթական եւ առողջապահական բարձրակարգ ծառայություններից օգտվելու իրավունքի ապահովումը:

Անհրաժեշտ է, որ վիճակագրական մարմինները, ինչու չէ նաեւ Եվրոստատը (Եվրամիության վիճակագրական ծառայություն), մեզ ներկայացնեն ապագայի սոցիալական միտումները եւ քարտեզները հասարակական տարբեր շերտերի, այդ թվում երեխաների, որոնցով մենք կարողանանք կարգավորել եւ կանխարգելել անառողջ ու հակամարդկային զարգացումը:

Հավատացնում եմ Ձեզ, որ անհրաժեշտ է ունենալ վերոնշյալ երեւույթների իրական գնահատման վիճակագրական մեթոդաբանություն:

Դա նշանակում է, որ տարբեր երկրների վիճակագրական ծառայությունները պարտավորություններ կստանձնեն փախստականների եւ նրանց երեխաների իրական վիճակի մասին տեղեկատվություն տրամադրելու համար:

Մենք արդեն ասել ենք եւ փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է շուրջ 21.000 սիրիահայ փախստականների, այդ թվում երեխաների, որոնց աշխատանքի, կրթության եւ սոցիալական հարցերը լուծված են:

Եկեք լուծենք այս հարցերը եւ կունենանք արժանապատիվ ապագա:

Մեր երեխաների համար պայման ստեղծենք՝ լինելու ազնիվ, արհեստավարժ եւ զինված բարձրակարգ գիտելիքներով»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը:


28.06.2018
Արա Բաբլոյանը հանդես է եկել ՍԴ դատավորի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին հայտարարությամբ
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի,  213-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Դի...

28.06.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Միսակ Դավթյանի մահվան կապակցությամբ
«Խոր կսկիծով տեղեկացա Հայաստանում կենսաքիմիայի զարգացման երախտավորներից ակադեմիկոս Միսակ Դավթյանի մահվան մասին: Տասնամյակներ շարունակ մոտիկից ճանաչել եմ բազմավաստակ գիտնականին, տեսել, թե իր տքնաջան աշխատանքին եւ խորը ու բազմակողմանի ուսումնասիրություններին զուգընթաց, ինչպիսի նվիրումով ձեռնամուխ էր ե...

28.06.2018
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Հունիսի 29-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի մամուլի ասուլիսը: ...