Տպել
28.06.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Միսակ Դավթյանի մահվան կապակցությամբ
1 / 1

«Խոր կսկիծով տեղեկացա Հայաստանում կենսաքիմիայի զարգացման երախտավորներից ակադեմիկոս Միսակ Դավթյանի մահվան մասին:

Տասնամյակներ շարունակ մոտիկից ճանաչել եմ բազմավաստակ գիտնականին, տեսել, թե իր տքնաջան աշխատանքին եւ խորը ու բազմակողմանի ուսումնասիրություններին զուգընթաց, ինչպիսի նվիրումով ձեռնամուխ էր եղել կենսաքիմիայի նոր գիտական դպրոցի հիմնադրման եւ կայացման գործին:

Միսակ Դավթյանը գիտության եւ կրթության մեծ կազմակերպիչ էր, ինչը լավագույնս դրսեւորվեց Խորհրդային Հայաստանի լուսավորության նախարարությունը եւ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը ղեկավարելու ու նաեւ Երեւանի պետական համալսարանում ծավալած բազմարդյուն գործունեության տարիներին:

Խորին ցավակցություն եմ հայտնում ակադեմիկոս Միսակ Դավթյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:


28.06.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
«Հարգելի գործընկերներ, իհարկե՛ փախստականների տեղավորման, նրանց սոցիալական, կրթական, աշխատանքային եւ մյուս բոլոր խնդիրների լուծումը ամենաարդիականներից է Եվրոպայում եւ աշխարհում: Հատկապես գերարդիական է փախստականների խնդիրը: Անթույլատրելի է եւ հակամարդկային, երբ երեխայի ընտանիքը փախստական է եւ հնարավոր...

28.06.2018
Արա Բաբլոյանը հանդես է եկել ՍԴ դատավորի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին հայտարարությամբ
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի,  213-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Դի...

28.06.2018
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Հունիսի 29-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի մամուլի ասուլիսը: ...