Տպել
27.06.2018
«Հարավային Կովկասի տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում». Արմեն Աշոտյան
1 / 1

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը ելույթ է ունեցել, որում անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կարեւորությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ օրակարգային այլ հարցերի:

Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը Երեւան կատարած այցի, Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների շուրջ տրված գնահատականների համար: Այս համատեքստում անդրադառնալով իշխանության ոչ բռնի փոխանցման գործընթացին՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ կատարվածը փաստում է Հայաստանում առկա քաղաքական մշակույթի զարգացվածության բարձր մակարդակի մասին: Կարեւորվել է նաեւ այն հանգամանքը, որ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը ջանքեր են ներդրել բախումներից խուսափելու համար:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարությունը լեգիտիմ խորհրդարանի կողմից կատարված ընտրության արդյունք է, ինչը խիստ կարեւոր սահմանադրական հիմք է Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման տեսանկյունից:

Անդրադառնալով նոր կառավարության հետ փոխգործակցությանը՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է անհանդուրժողականությունն արմատախիլ անելը, քաղաքական բազմակարծության խթանումը, մամուլի ազատության երաշխավորումը, ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ հարգանքը, քաղաքական դրդապատճառներով դատական հետապնդումների բացառումը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործընթացին: Այս համատեքստում նա կարեւորել է ընտրական բարեփոխումների իրականացումը քաղաքական համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ եւ բացառապես միջազգային սկզբունքների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա՝ ընդգծելով ընտրությունների անցկացման համար տրամաբանական ժամկետների սահմանումը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է ԵՄ անդամ պետությունների խորհրդարաններում համաձայնագրի արագ վավերացումը՝ մինչեւ Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները:

Եվրոպական միության հետ հարաբերությունների խթանման գործընթացում Արմեն Աշոտյանն ընդգծել է «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի առավել լայնիմաստ կիրառումը՝ շեշտադրում կատարելով քաղաքական եւ մյուս ոլորտներում աջակցության ու համագործակցության վրա՝ հիմնված գաղափարական արժեքների վրա:

Իր խոսքում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության կարեւորությանը ու նշել, որ ընդունելի սկզբունք պետք է լինի բոլորի համար այն, որ տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի բացառապես ժողովուրդների ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքների վրա:

Ելույթի վերջում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ Արեւելյան գործընկերության տարածաշրջանը երբեւիցե կլինի խաղաղության եւ համագործակցության օրրան:


27.06.2018
«Զրո հանդուրժողականություն քաղաքական կոռուպցիայի հանդեպ». Արմեն Աշոտյան
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հունիսի 27-ի լիագումար նիստում, որը մեծամասամբ ընթացել է «Ադրբեջանական լվացքատան», Ադրբեջանում համակարգային կաշառակերության առկայության եւ դրա դեմ պայքարի շուրջ քննարկումներով, ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վ...

27.06.2018
Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանում: Ելույթը՝ ստորեւ. «Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, մինչ պատգամավոր դառնալը, ես Հայաստանում մոտ 12 տարի աշխատել եմ որպես Մարդու իրավունքների գծով փաստաբան եւ սա է պատճառը, որ իրավապաշտպանների վերաբերյալ հարցերը չա...

27.06.2018
ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելությունը՝ խորհրդարանում
ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության թիմի ներկայացուցիչները Կոստանցա Լուկանջելիի գլխավորությամբ հունիսի 27-ին հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԺ «Ելք», ՀՀԿ, «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունների անդամների հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, ընտրակ...

27.06.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ-ում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում: ԱԺ փոխնախագահը նշել է. «Խոսքս՝ ուղղված ադրբեջանցի գործընկերներին: Հիշեք՝ այն ինչ եղավ ու հնարավոր է Հայաստանում, Ադրբեջանում պատկերացնելն անգամ անհնար է: Հարգելի գործընկերներ, արդեն...

27.06.2018
ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի վավերացումը պետք է արագացվի. Եվրանեսթ ԽՎ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում 41 կողմ, 5 դեմ, 5 ձեռնպահ ձայներով ընդունվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ եւ պատվիրակության կողմից ներկայացված հրատապ բանաձեւը: Վերջինս վ...

27.06.2018
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարու...