Տպել
25.06.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 25-ին ընդունել է ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման հատուկ ներկայացուցիչ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Մամի Միզուտորիին, ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին եւ ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Պաոլա Ալբրիտոյին, ովքեր Հայաստան են այցելել՝ մասնակցելու Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Աղետների դիմակայունության ամրապնդումը եւ զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ Հայաստանի համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ համոզմունք հայտնելով, որ խորհրդարանական լսումները համագործակցության խթանման նոր ազդակ կհանդիսանան: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է աղետների ռիսկերի նվազեցման ու կառավարման ոլորտում մեր երկրում իրականացվող քայլերը՝ կարեւորելով այս հարցում ԱԺ մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների դերը: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ այն նպաստավոր հարթակ է ոլորտի խնդիրների վերհանման, միջազգային փորձի ուսումնասիրման եւ արդյունավետ կիրառման համար:

Շոմբի Շարփն ընդգծել է, որ ՄԱԿ-ը մի շարք ոլորտներում, այդ թվում աղետների ռիսկերի նվազեցման հարցում արդյունավետ համագործակցում է Հայաստանի խորհրդարանի ու կառավարության հետ:

Մամի Միզուտորիի խոսքով՝ ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը սերտորեն համագործակցում է օրենսդիրների հետ եւ ոլորտի խնդիրների լուծման հարցում արժեւորում է խորհրդարանի մասնակցությունը: Նշվել է, որ հաջորդ տարի Ժնեւում նախատեսվում է անցկացնել «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» համաժողովը:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է աղետների վտանգի նվազեցմանն ուղղված ռազմավարական եւ համակարգված մոտեցումների ցուցաբերումը, ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացումը եւ օրենսդրության շարունակական կատարելագործումը:


25.06.2018
Քննարկվել են աղետների դիմակայունության ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունիսի 25-ին տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «Աղետների դիմակայունության ամրապնդումը եւ զարգացումը» թեմայով։ Մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ բնապահպանության, ՀՀ կրթության եւ...

25.06.2018
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը:...

25.06.2018
Խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Աղետների դիմակայունության ամրապնդումը եւ զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումները կարող եք դիտել այստեղ՝ 1-ին մաս եւ 2-րդ մաս: ...

25.06.2018
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունիսի 25-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենան «Աղետների դիմակայունության ամրապնդումը եւ զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ: ...