National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.6.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
22.06.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստին
1 / 1

Հունիսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստում: Նա իր խոսքում անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխություններին:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով` նախորդ տարիների համատեղ աշխատանքը կամուրջ է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայուն զարգացման համար եւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ու եզրակացությունները շատ կարեւոր են եղել ժողովրդավարության ձեւավորման գործում: Հաջողվել է իշխանության փոխանցում իրականացնել խաղաղ ճանապարհով:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցին՝ Արփինե Հովհաննիսյանը նշել է. «Մենք պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին` վարչապետի առաջարկած օրակարգով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ ընդունելու լավ փորձ` հիմնված բոլոր քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության համաձայնության վրա, որը, ի դեպ, առաջարկվել եւ ողջունվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից՝ ներկայումս խորհրդարանում ձեւավորել ենք այդպիսի ներառական աշխատանքային խումբ: Երկու օր առաջ Ազգային ժողովում բոլոր քաղաքական ուժերը հանդես են եկել հայտարարությամբ` արտահայտելով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար աշխատանքային խումբ ստեղծելու եւ դրանում ներգրավվելու իրենց պատրաստակամությունը»:

ԱԺ փոխնախագահի խոսքով` արդեն ունենք ընտրությունների անցկացման լավ փորձ, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, գնահատվել որպես լավ կազմակերպված եւ որտեղ հիմնարար իրավունքներն ընդհանուր առմամբ պահպանված են եղել: «Սա ոչ թե իմ գնահատականն է, այլ նաեւ միջազգային դիտորդական առաքելության, ներառյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ինը: Այսպիսով, սա պետք է լինի այն հիմքը, որի վրա անցկացվեն նոր ընտրությունները», - նշել է Արփինե Հովհաննիսյանը:

ԱԺ փոխնախագահի եւ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ելույթներից հետո ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ընդգծել է՝ կարեւոր է, որ ընտրությունները կազմակերպվեն Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին համապատասխան` ներառական եւ թափանցիկ ձեւով, քննարկելով շահագրգիռ կողմերի բոլոր առաջարկությունները՝ կոնսենսուսի հասնելու համար եւ որպեսզի կուսակցություններն Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո ունենան բավարար ժամանակ ընտրություններին մասնակցելու համար:


22.06.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 25-րդ տարեկան Գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի հունիսի 25-ից հուլիսի 1-ը ներառյալ Աթենք (Հունաստան Հանրապետություն) կգործուղվեն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, պատ...

22.06.2018
Հայաստանն ստանձնել է ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 51-րդ նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը: Նստաշրջանի ավարտին Ալբանիայից կառույցի նախագահությունը փոխանցվել է Հայաստանի ...

22.06.2018
ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետները մասնակցել են բյուջետային գրասենյակների ընդհանուր ցանցի 6-րդ տարեկան համաժողովին
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի եւ Մեծ Բրիտանիայի Հանուն Ժողովրդավարության Ուեսթմինսթեր հիմնադրամի աջակցությամբ ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետներ Աշոտ Ավետիսյանը եւ Աշոտ Եղիազարյանը հունիսի 1...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am