Տպել
22.06.2018
ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետները մասնակցել են բյուջետային գրասենյակների ընդհանուր ցանցի 6-րդ տարեկան համաժողովին
1 / 2

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի եւ Մեծ Բրիտանիայի Հանուն Ժողովրդավարության Ուեսթմինսթեր հիմնադրամի աջակցությամբ ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետներ Աշոտ Ավետիսյանը եւ Աշոտ Եղիազարյանը հունիսի 18-21-ը Կանադայի մայրաքաղաք Օտտավայում մասնակցել են Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված բյուջետային գրասենյակների ընդհանուր ցանցի (GN-PBO) 6-րդ տարեկան համաժողովին:

Միջոցառման շրջանակում հայ փորձագետները ներկայացրել են Հայաստանի խորհրդարանի բյուջետային գրասենյակի առաքելությունը, ստեղծման իրավական շրջանակը, գործառույթներն ու կատարած աշխատանքի արդյունքները:

Համաժողովի կազմակերպիչների կողմից կարեւորվել է ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի մասնակցությունը եւ ընդգրկումը Բյուջետային գրասենյակների ընդհանուր ցանցի աշխատանքներում, ինչը կխթանի Հայաստանի օրենսդիր մարմնի այս կառույցի զարգացմանը, ինչպես նաեւ ցանցում ընդգրկված տարբեր երկրների բյուջետային գրասենյակների հետ համագործակցության ընդլայնմանը եւ լավագույն փորձի փոխանակմանը:


22.06.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստին
Հունիսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստում: Նա իր խոսքում անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխություններին: Արփինե Հովհաննիսյանի խոսքով` նախորդ տարիների համատ...

22.06.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 25-րդ տարեկան Գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի հունիսի 25-ից հուլիսի 1-ը ներառյալ Աթենք (Հունաստան Հանրապետություն) կգործուղվեն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, պատ...

22.06.2018
Հայաստանն ստանձնել է ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 51-րդ նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը: Նստաշրջանի ավարտին Ալբանիայից կառույցի նախագահությունը փոխանցվել է Հայաստանի ...