Տպել
21.06.2018
Գեւորգ Գորգիսյանը ելույթ է ունեցել ՍԾՏՀ ԽՎ 51-րդ նստաշրջանում
1 / 1

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Գեւորգ Գորգիսյանը հունիսի 21-ին ելույթ է ունեցել Տիրանայում ընթացող ՍԾՏՀ ԽՎ 51-րդ նստաշրջանում՝ «ՍԾՏՀ անդամ երկրներում ազգային ինովացիոն համակարգերի զարգացումը» թեմայով:

«Նախ եւ առաջ թույլ տվեք ՍԾՏՀ ԽՎ հայաստանյան պատվիրակության անունից շնորհակալություն հայտնել մեր ալբանական գործընկերներին ջերմ ընդունելության եւ հանդիպումը պատշաճ կազմակերպելու համար:

Կցանկանայի ներկայացնել թեմայի վերաբերյալ հայաստանյան իրավիճակը: Հարկ եմ համարում նշել, որ ինովացիոն ուղղությունը մեր տնտեսության զարգացման կարեւոր տարրերից է: Ըստ Գլոբալ ինովացիոն ինդեքսի 2017թ. տվյալների՝ Հայաստանը 59-րդ տեղում է: Ըստ նույն ինդեքսի՝ Հայաստանը 47-րդ տեղում է միջազգային patent pet capita եւ 17-ը՝ համաշխարհային ինովացիոն արդյունավետության հարաբերությամբ:

Ինովացիոն ծրագրերի զարգացումն ու խթանումն ընդգրկված է մեր կառավարության ծրագրում: Բարձրակարգ մասնագետներ պատրաստելու համար բազմաթիվ ծրագրեր են ստեղծվել: Դրանցից են՝

«Արմատ» կրթական ծրագիրը, որը տրամադրում է դպրոցներին ինժեներական եւ ռոբոտաշինության լաբորատորիաներ: Այդպիսի լաբորատորիաներ կառուցվել են հայաստանյան 220 դպրոցներում, որոնք այսօր արդյունավետ աշխատում են: «Արմատ» նախագիծը նաեւ տարբեր երկրներ է արտահանվել:

«Թումո» կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոնն իր տեսակով յուրահատուկ կրթական ծրագիր է, որը մասնաճյուղեր ունի տարբեր երկրներում:

Տեխնոլոգիական կենտրոններ Գյումրիում եւ Վանաձորում՝ առաջին «Սմարթ» կենտրոնը Լոռու մարզում, որը բացառիկ մոդել է գյուղատնտեսության համար տեխնոլոգիաների եւ ինովացիաների միջոցով: Այս ոլորտում շատ կարեւոր է տարբեր միջազգային ինովացիոն ծրագրերի եւ կորպորացիաների հետ համագործակցությունը: Այդ թվում է Հայկական ազգային ինժեներական լաբորատորիան, որը ստեղծվել է Natinal Instrunets Microsoft Innovation Solutions եւ Techlogies Centre Synopsys Armenia Educational Departmet հետ:

Ծրագիր, որը թույլ է տալիս ազատ մուտք գործել ազգային գիտական կենտրոնների եւ համալսարանների գիտական արխիվ ինչպիսիք են Springer եւ Web Science-ը:

2016 թ. մայիսին Հայաստանը դարձավ Հորիզոն 2020-ի՝ ինովացիայի եւ հետազոտության ծրագրի անդամ, որը հովանավորվում է ԵՄ-ի կողմից:

Այս անդամակցության շնորհիվ հայ գիտնականները հնարավորություն ունեն լինել մի հետազոտական ծրագրում, որը ֆինանասավորվող ամենամեծ գիտական ծրագիրն է Եվրոպայում:

Ավարտելով խոսքս՝ կցանկանայի նաեւ նշել, որ Հայաստանը 2019թ. հոկտեմբերի 6-9-ը կհյուրընկալի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: Սպասվում է, որ 2000-2500 պատվիրակության անդամներ ավելի քան 80 երկրներից կայցելեն մեզ: 2010թ. հետո սա առաջին կոնգրեսը կլինի, որը կանցկացվի Եվրոպայում: WCIT-ն ամենամեծ եւ ամենահեղինակավոր միջազգային միջոցառումն է IT առաջատարների շրջանակում: Մենք հաճույքով կընդունենք ՍԾՏՀ անդամ երկրների ներկայացուցիչներին՝ որպես WCIT 2019 անդամների: Այսպիսով, ցանկանում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք»,-ասել է հայ պատվիրակը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...