National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.6.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
20.06.2018
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում
1 / 6

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 20-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված օրինագծերը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչեւ 2023 թվականը թույլատրել դպրոցներում դասավանդելու այն ուսուցիչներին, որոնց կրթությունը միջին մասնագիտական է, սակայն կրթության ոլորտում երկարամյա աշխատանքային փորձ ունեն:

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի հունիսի 21-ին՝ քննարկելով երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրինագծերը:


20.06.2018
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի նախագահի հետ
Ալբանիայում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ԱԺ փոխնախագահը հունիսի 20-ին հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի նախագահ Գրամոզ Ռուչիի հետ: Կողմերը քննարկել են հայ-ալբանական խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել խորհրդարանակ...

20.06.2018
Տեղի կունենա ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 21.06.2018, ժամը 10:00, 214 սենյակ: ...

20.06.2018
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություններ է տվել մի շարք նախագծերի վերաբերյալ` դրանք ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 19-ից գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ըն...

20.06.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ֆրանսիացի պատգամավորների
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի գլխավորած պատվիրակությանը: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբեր...

20.06.2018
«Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքական համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ եւ բացառապես միջազգային սկզբունքներին համապատասխան». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 20-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, դիմում-բողոքների հանձնաժողովի անդամ Գերո Շտորյոհանի հետ: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում` Արմեն Աշոտյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա հա...

20.06.2018
ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների համատեղ հայտարարությունը
Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխու...

20.06.2018
«Անհրաժեշտ է գիտակցել ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 19-ին Տիրանայում հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Մոլդովայի պատվիրակության ղեկավար Վիոլետա Իվանովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը: Կողմերը կարեւորել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերություն...

20.06.2018
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

20.06.2018
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՍԾՏՀ ԽՎ 51-րդ նստաշրջանի աշխատանքներին
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկել է ՍԾՏՀ ԽՎ 51-րդ նստաշրջանը, որի օրակարգում նաեւ ՍԾՏՀ ԽՎ նախագահությունն Ալբանիայից Հայաստանին փոխանցելու հարցն է: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ...

20.06.2018
Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի վերաբերյալ հայտարարություն
Հարգելի գործընկերներ, Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ տեղեկատու ստեղծելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից հստակեցվում են բոլոր այն պատգամավորների տվյալները, ովքեր եղել են ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման եւ ՀՀ ԱԺ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերոր...

20.06.2018
«Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը մտահոգիչ է ու դատապարտելի». Էդուարդ Շարմազանով
Ալբանիա կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունիսի 19-ին հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Հունաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտինոս Մորֆիդիսի հետ: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ եւ հույն ժողովուրդների բազմադարյա բար...

20.06.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
«Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստին մասնակցելու համար 2018 թվականի հունիսի 21-23-ը ներառյալ Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am