Տպել
20.06.2018
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում
1 / 6

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 20-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված օրինագծերը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչեւ 2023 թվականը թույլատրել դպրոցներում դասավանդելու այն ուսուցիչներին, որոնց կրթությունը միջին մասնագիտական է, սակայն կրթության ոլորտում երկարամյա աշխատանքային փորձ ունեն:

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի հունիսի 21-ին՝ քննարկելով երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրինագծերը: