Տպել
20.06.2018
Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի վերաբերյալ հայտարարություն
1 / 1

Հարգելի գործընկերներ, Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ տեղեկատու ստեղծելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից հստակեցվում են բոլոր այն պատգամավորների տվյալները, ովքեր եղել են ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման եւ ՀՀ ԱԺ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ գումարումների պատգամավորների կազմում: Ուստի, խնդրում ենք նշված գումարումների, ինչպես նաեւ ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավորներին ուղարկել կոնտակտային տվյալները 100@parliament.am   էլեկտրոնային հասցեին մինչեւ ս.թ. հունիսի 30-ը: