Տպել
18.06.2018
«Ժողովրդավարությունը Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության կարեւոր գործոն է». Արմեն Աշոտյան
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 18-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակության հետ՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին ՀՀ ԱԺ-ում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝ ընդգծելով այն փաստի կարեւորությունը, որ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորում շրջադարձային փոփոխություններ չեն կատարվել:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է փաստաթղթի վավերացման գործընթացի ավարտը մինչեւ 2019 թվականի Եվրոպական խորհդարանի ընտրությունները:

Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է Եվրոպական խորհրդարանի կողմից ազգային խորհրդարաններին հղված ծանրակշիռ եւ թիրախային ուղերձի կարեւորությունը՝ համաձայնագրի վավերացման հետ կապված անհարկի ուշացումներից խոսափելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի այն դրույթին, որը նոր խթան է Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ խորհրդարանական համագործակցության ամրապնդման համար: Երկուստեք ընդգծվել է նոր մակարդակի խորհրդարանական համագործակցության ձեւաչափ ունենալու կարեւորությունը, որն ուղղված կլինի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության խորհրդարանական բաղադրիչի ընդլայնմանը:

Խոսվել է նաեւ տարածաշրջանային զարգացումների մասին: «Ժողովրդավարությունը Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության կարեւոր գործոն է»,-նշել է Արմեն Աշոտյանը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...