Տպել
15.06.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Աշխատանքային այցով 2018 թվականի հունիսի 18-23-ը ներառյալ Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն) կգործուղվեն Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի անդամներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ջեմմա Բաղդասարյանը, Միքայել Մելքումյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Արամ Սարգսյանը եւ Միհրան Հակոբյանը:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի հունիսի 18-22-ը ներառյալ Տիրանա (Ալբանիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, պատվիրակության անդամներ Գեւորգ Գորգիսյանը եւ Վահե Էնֆիաջյանը: