Տպել
11.06.2018
«Փոփոխվող աշխարհ, համարժեք Հայաստան» թեմայով քննարկում Ազգային ժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ հունիսի 11-ին տեղի է ունեցել Վերլուծական խորհրդի նիստ՝ «Փոփոխվող աշխարհ, համարժեք Հայաստան. քննարկում ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում» թեմայով:

Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ելույթներ են ունեցել Վերլուծական խորհրդի անդամները:

Քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի հիմնական ուղղությունները, անվտանգային միջավայրի հիմնական արդի մարտահրավերները, Հայաստանում տեղի ունեցող ներքին քաղաքական գործընթացների շաղկապվածությունն արտաքին քաղաքական գործընթացներին:

Նիստին ներկա են եղել նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ խորհրդի, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...