Տպել
11.06.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀԲԸՄ ղեկավարներին
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 11-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յագուբյանին:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ գործունեությունը ազգապահպանման, պետականաշինության ու Հայաստանի կարողությունների հզորացմանն աջակցելու հարցում:

Արա Բաբլոյանը նշել է, որ երկարամյա գործունեության ընթացքում կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, կարեւոր ներդրում է ունեցել հայանպաստ ծրագրերում, մեր երկրի տարբեր ոլորտների զարգացմանը:

Ազգային ժողովի նախագահը, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, նշել է. «Պետք է ամեն ինչ արվի երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման, ժողովրդի բարեկեցության համար, որպեսզի հայն ապրի ու արարի սեփական հայրենիքում»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Պերճ Սեդրակյանը նշել է, որ ՀԲԸՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին:

ՀԲԸՄ նախագահը կարեւորել է սփյուռքահայության ներդրումը մեր երկրի տնտեսության զարգացման հարցում:

Հանդիպմանն անդրադարձել են հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, հայապահպանությանն ուղղված ծրագրերի իրականացմանը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...