Տպել
11.06.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
1 / 2

Հունիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 6, հունիսի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 16 հարց: Խորհրդի որոշմամբ սահմանվել է հունիսի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Փոփոխություններ ու լրացումներ են կատարվել «Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին», փոփոխություն ու լրացումներ՝ «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» եւ «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշումներում:

Օրակարգային հարցերի քննարկումից հետո ԱԺ խորհրդի անդամները քննարկել են օրենսդրական աշխատանքի կազմակերպմանն առնչվող հարցեր:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...