Տպել
08.06.2018
Միջազգային երիտասարդական ժողովրդավարական միության պատվիրակությունը՝ խորհրդարանում
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 8-ին ընդունել է Միջազգային երիտասարդական ժողովրդավարական միության (IYDU) պատվիրակությանը:

Ողջունելով երիտասարդներին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ 2017թ-ի հոկտեմբերին լուրջ ձեռքբերում է արձանագրվել, երբ Բրյուսելում կայացած նիստում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է Միջազգային երիտասարդական ժողովրդավարական միության լիիրավ անդամ:

Արա Բաբլոյանն ընդգծել է, որ մեծ ուշադրություն է դարձնում միջազգային համագործակցությանը եւ աշխարհում գործող գաղափարակից միավորումներին հայ երիտասարդական կառույցների անդամակցությանը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն անդամակցում է նաեւ Եվրոպայի ժողովրդավարական կազմակերպությանը, նրա կառույց հանդիսացող Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքին, բազմաթիվ այլ կառույցների:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության կառավարման մոդելներին՝ ընդգծելով, որ 27 տարի առաջ` անկախության հռչակման պահին եւս Հայաստանը խորհրդարանական հանրապետություն էր: «Մենք ունեցել ենք պետական կառավարման բոլոր մոդելները: Դա խոսում է այն մասին, որ փորձում ենք գտնել լավագույն ձեւը, ինչը թույլ կտա ժողովրդական արժեքները ներդնելով՝ առաջ ընթանալ, համահունչ լինել զարգացած ու քաղաքակիրթ երկրների հետ»,-ասել է ԱԺ նախագահը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Արա Բաբլոյանն ընդգծել է, որ կարեւորը պետության անվտանգությունն է, ժողովրդավարության ամրապնդումն ու հանրության բարեկեցության ապահովումը:

Խորհրդարանի ղեկավարը պատասխանել է նաեւ երիտասարդների հարցադրումներին:

Միջազգային երիտասարդական ժողովրդավարական միության պատվիրակության անդամների հետ հանդիպել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է միջազգային տարբեր ձեւաչափերում եւ հարթակներում նման հանդիպումների կազմակերպումը, քաղաքական տարբեր գործընթացներին մասնակցությունը, փորձի փոխանակումը:

Ի պատասխան երիտասարդների հարցերին՝ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ներքին եւ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին, տարածաշրջանային հիմնախնդիրներին, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Պատվիրակությունը Հայաստանում է Միջազգային երիտասարդական ժողովրդավարական միության «Ժողովրդավարությունը գործողության մեջ» խորագրով հերթական հավաքին մասնակցելու նպատակով:


08.06.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 8-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին, գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Ողջունելով հյուրերին` Արա Բաբլոյանը կարեւորել է կառույցի առաքելությունը Միացյալ Նահանգներո...

08.06.2018
Նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ հունիսի 8-ին հրավիրած նիստում քննության է առել առաջին եւ երկրորդ ընթերցման ներկայացված մի շարք օրենքների նախագծեր, որոնք առնչվել են հարկային ոլորտին, պետական գույքի մասնավորեցմանը: «Պետական գույքի մասնավորեցման 2017-20...

08.06.2018
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

08.06.2018
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...