National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
06.06.2018
Խորհրդարանական պատվիրակությունը մանրամասներ է ներկայացրել ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքներից
1 / 3

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը մայիսի 25-28-ը Վարշավայում մասնակցել են կառույցի գարնանային նստաշրջանի աշխատանքներին:

Ինչպես հունիսի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է Կորյուն Նահապետյանը, նստաշրջանի օրակարգում ընդգրկված են եղել կարեւոր հարցեր եւ զեկույցների նախագծեր, որոնց քննարկումներին ակտիվ մասնակցել են նաեւ հայ պատվիրակները: Հարցերը, որոնք նախապես քննարկվել են հինգ հանձնաժողովներում, վերաբերել են ՆԱՏՕ-ի եւ արեւելյան, եւ հարավային ուղղություններին, փախստականների հոսքերի կառավարմանը, հատուկ ծառայությունների գործողությունների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության մեծացման կարեւորությանը, տարածաշրջանային խնդիրներին եւ այլ ոլորտների:

Լիագումար նիստում ելույթներ են ունեցել Լեհաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի երկու պալատների նախագահները: Հայկական պատվիրակության ղեկավարն առանձնացրել է ՆԱՏՕ-ի  գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ելույթն ու նշել, որ հարցերի փուլում հետաքրքրվել է ՆԱՏՕ-ի կողմից գործընկեր երկրներին ցուցաբերվող աջակցությամբ, որը վերաբերում է Եվրոպական միության կողմից ղեկավարվող քաղաքացիական, ռազմական, ճգնաժամային կառավարման գործողություններին պետությունների մասնակցությանը: Պատվիրակության ղեկավարն այս համատեքստում լրագրողներին հիշեցրել է, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում համագործակցություն է նախատեսված հակամարտությունների կանխարգելման եւ ճգնաժամային կառավարման գործողությունների հարցում:

Յենս Ստոլտենբերգը հնարավոր է համարել մեր երկրի հետ համագործակցությունն ու աջակցության տրամադրումն այս ձեւաչափում:

Քաղաքական, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի քննարկումներում հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխություններին: Կորյուն Նահապետյանը պարզաբանել է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունն այս փուլում փոփոխության չի ենթարկվել, եւ ըստ, էության, մնալու է անփոփոխ՝ շարունակելով իր կամրջող դերակատարությունը երկու տարբեր կառույցներում՝ ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում: «Հայաստանը, լինելով ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ, խորացնում է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Կորյուն Նահապետյանը:

Հայաստանի հետ հարաբերությունների խորացման պատրաստակամություն է հայտնել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ կարեւորելով խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությունը:

Պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը մեջբերել է Յենս Ստոլտենբերգի խոսքերը, ըստ որոնց Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ իրենք պատրաստ են խորացնելու հարաբերությունները մեր երկրի հետ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS