Տպել
06.06.2018
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
1 / 9

Հունիսի 6-ին նիստեր են գումարել ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ հրավիրած նիստում հունիսի 6-ին քննարկել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը նշել է, որ օրինագծի ընդունումը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային, կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների, ռազմաուսումնական, ոստիկանական ուսումնական հաստատությունների կուրսանտների եւ սովորողների սոցիալական երաշխիքների ապահովման անհրաժեշտությամբ:

Օրենսդրական նախաձեռնությամբ՝ վերոնշյալ անձանց վճարվող դրամական ապահովության գումարների վրա բռնագանձումներ չեն կարող կիրառվել:

Պատգամավորները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին՝ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Մշտական հանձնաժողովի նախագահը գործընկերներին տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը հեղինակների առաջարկությամբ հանվել են շրջանառությունից:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Առաջարկվող կարգավորման նպատակն է առավել հստակեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի դիսպոզիցիան՝ հնարավորություն տալով վարույթն իրականացնող մարմնին օրենքով նախատեսված դեպքում փոփոխել մեղադրանքը, համապատասխան որոշմամբ փոփոխություններ կատարել անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ այն դեպքերում, երբ մեղադրյալը բացակայում է քննությունից: Նախագիծը միտված է oրենսգրքում հստակորեն ամրագրելու քրեական հետապնդման մարմինների (քննիչ, հետաքննության մարմին) դատավարական բնույթի պարտականությունները մեղադրյալի հետախուզման իրականացման գործընթացում:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն առաջարկել է հանձնաժողովին դրական եզրակացություն տալ:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը նշել է, որ կառավարության որոշմամբ լուծվող հարաբերություններն օրենքի մակարդակով կարգավորելու անհրաժեշտությունից բացի նախագիծը կարեւոր նշանակություն ունի հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների համար:

Հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական երակացություն եւ որոշել առաջարկել ԱԺ խորհրդին այն ներառել առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ առաջարկ ներկայացրել է կառավարությունը, որը վերաբերում է ժառանգության իրավունքի վկայագիր տալու ընթացակարգային առանձնահատկություններին:

Երկրորդ ընթերցումով քննարկվել են նաեւ «Հաշտարարության մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքների նախագծերը եւ «Տեղական հանրաքվեի մասին» «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթները, որոնք արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Մինչեւ երկու ամսով հետաձգվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Ֆելիքս Ցոլակյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Մուրադ Մուրադյանի, Արամ Հարությունյանի, Հակոբ Բեգլարյանի եւ Ալիկ Սարգսյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Վարդան Բոստանջյանի նախագահությամբ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն առաջին ընթերցումով հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին« օրենքի նախագիծը: Նախարարը նշել է, որ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, ովքեր չեն համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2023 թվականի օգոստոսը:

Ըստ հարակից զեկուցող Ռուզաննա Մուրադյանի` դպրոցներում դասվարների համալրման խնդիր կա եւ այդ առումով կարեւորել է աշխատանքային փորձի առկայության դեպքում միջին մասնագիտական կրթությամբ աշխատելը թույլատրելը:

Օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը: ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի կողմից հատկացված լիցենզիաների հիման վրա հաշվետու տարում հանրապետությունում գործել են 94 հեռուստաընկերություն, որից 36-ը՝ վերգետնյա եթերային, 58-ը` մալուխային հեռարձակում իրականացնող եւ 18 ռադիոընկերություն: Վերգետնյա եթերային 36 հեռուստաընկերություններից 6-ը հանրապետական սփռման են, որից 1-ը` վերահեռարձակում իրականացնող, 9-ը մայրաքաղաքային սփռման են, ներառյալ 3 վերահեռարձակում իրականացնող, 21-ը տարածքային սփռման են, այդ թվում 12-ը` տեղական հեռուստաընկերություններ: Մալուխային հեռարձակում իրականացնող 58 հեռուստաընկերություններից 14-ը գործել են Երեւան քաղաքի եւ մեկ կամ մի քանի մարզերի, 9-ը՝ Երեւան քաղաքի, 4-ը` մեկից ավելի մարզերի, 31-ը՝ մեկ մարզի տարածքում:

Հիմնական զեկուցողը հավելել է նաեւ, որ հանձնաժողովը համագործակցել է Արցախի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հետ, ինչի արդյունքում հաստատվել է 2018 թվականի համատեղ աշխատանքային ծրագիր:


25.04.2024
«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը: «Սիրիացի ժողովուրդն ավելի քան մեկ դար առաջ ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Հա...

25.04.2024
Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
Հայաստանն այսօր կայուն եւ ամուր քայլերով ձգտում է խաղաղության: Մենք անշեղորեն գնալու ենք պետական սահմանի գծման եւ այդ սահմանի անվտանգության պահպանությունն իրականություն դարձնելու ճանապարհով: Դա մեզ խաղաղության հասնելու իրավական հիմքերի հնարավորություն կտա. ասել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտ...

25.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

25.04.2024
Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի նիստի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Մարիամ Պողոսյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենք...

25.04.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

25.04.2024
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հ...

25.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Ապրիլի 26-ին՝ ժամը 12:00-ին, 414 դահլիճում տեղի կունենա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: ...