Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին հանդիպել է Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի նախագահ Ահմեդ Բեն Աբդոլահ Բեն ալ Մահմուդի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման համատեքստում առանձնակի կարեւորել է նման շփումների ու հանդիպումների անհրաժեշտությունը: ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանում հետեւում են Քաթարի Պետությունում տեղի ունեցող իրադարձություններին: ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ երկու երկրների քաղաքական ու առեւտրատնտեսական կապերը տարեցտարի ընդլայնվում են. դրանք ավելի բարձր մակարդակի հասցնելու համար լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ: Զբոսաշրջության եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Քաթարի միջեւ ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը:
Քաթարի խորհրդարանի նախագահն իր հերթին երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Կողմերը փոխադարձ այցով միմյանց հրավիրել են իրենց երկրներ:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:
Արա Բաբլոյանը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 5-ին Մոսկվայում հանդիպել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության եւ փոխաջակցության վրա՝ հավելելով, որ պետք է ...
Խորհրդարանական պատվիրակությունը մանրամասներ է ներկայացրել ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքներից
ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը մայիսի 25-28-ը Վարշավայում մասնակցել են կառույցի գարնանային նստաշրջանի աշխատանքներին: Ինչպես հունիսի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է Կորյուն Նահապետյանը, նստաշրջանի օրակարգում ընդգ...
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Հունիսի 6-ին նիստեր են գումարել ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ հրավիրած նիստում հունիսի 6-ին քննարկել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օր...
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...
Տեղեկատվություն
Հունիսի 6-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ճեպազրույցը՝ մայիսի 25-28-ը Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...
Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 7-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` քննարկելու «Կառավարության ծրագրին հավա...