Մայիսի 25-ից 28-ը Վարշավայում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որին մասնակցել են ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը:
Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են եղել անվտանգության ժամանակակից միջավայրում հատուկ գործողությունների ուժերին, Սեւծովյան տարածաշրջանում ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը, Աֆղանստանին, Արեւմտյան Բալկանների անվտանգությանը, Դաշինքում կատարվող ծախսերին առնչվող եւ այլ հարցեր:
ՀՀ պատվիրակության անդամները նախագծերի վերաբերյալ հարցեր են ուղղել զեկուցողներին, ի պատասխան վեհաժողովի մասնակցի հարցադրման` պարզաբանել ներկա փուլում ՀՀ արտաքին քաղաքականության ուղղությունները:
Լիագումար նիստում Կորյուն Նահապետյանը հարց է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին` Եվրոպական միության կողմից ղեկավարվող քաղաքացիական եւ ռազմական ճգնաժամային կառավարման գործողություններին մասնակցող գործընկեր պետություններին աջակցելու ՆԱՏՕ-ի փորձի վերաբերյալ:
Նստաշրջանի ընթացքում պատվիրակության ղեկավարն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները
Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր ՀՀ առողջա...
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ հունիսի 5-ին քննարկել է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուց...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկ
1. Երեքշաբթի, 29 մայիսի 2018թ., ժ.10.00 ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը` 1. «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղաքական...