Տպել
05.06.2018
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին
1 / 2

Մայիսի 25-ից 28-ը Վարշավայում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որին մասնակցել են ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը:

Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են եղել անվտանգության ժամանակակից միջավայրում հատուկ գործողությունների ուժերին, Սեւծովյան տարածաշրջանում ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը, Աֆղանստանին, Արեւմտյան Բալկանների անվտանգությանը, Դաշինքում կատարվող ծախսերին առնչվող եւ այլ հարցեր:

ՀՀ պատվիրակության անդամները նախագծերի վերաբերյալ հարցեր են ուղղել զեկուցողներին, ի պատասխան վեհաժողովի մասնակցի հարցադրման` պարզաբանել ներկա փուլում ՀՀ արտաքին քաղաքականության ուղղությունները:

Լիագումար նիստում Կորյուն Նահապետյանը հարց է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին` Եվրոպական միության կողմից ղեկավարվող քաղաքացիական եւ ռազմական ճգնաժամային կառավարման գործողություններին մասնակցող գործընկեր պետություններին աջակցելու ՆԱՏՕ-ի փորձի վերաբերյալ:

Նստաշրջանի ընթացքում պատվիրակության ղեկավարն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: