Տպել
04.06.2018
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
1 / 11

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Կորյուն Նահապետյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահաությամբ հունիսի 4-ին քննարկվել է «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱԱԾ-ի եկամուտների եւ ծախսերի կատարողականներին:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հաշվետու տարում վերոնշյալ բնագավառների պետական բյուջեից ֆինանսավորումը կատարվել է ժամանակին եւ ամբողջ ծավալով:

ՀՀ արտակարգ իրաճակների բնագավառին հատկացվել է 12 մլրդ դրամ, փաստացի կատարողականը  կազմել է 99,8 տոկոս: Իրականացվել է 17 ծրագիր:

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանի` փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանման ծախսերը կատարվել են 99,9 տոկոսով` կազմելով 8,6 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ էական փոփոխություն չի եղել:

Սեյսմիկ ծառայությանը հատկացվել է 759 մլն դրամ, օդերեւութաբանության ոլորտին` 1 մլրդ 161 մլն դրամ: Կատարողականները կազմել են 100 տոկոս: Պահուստային ֆոնդից հատկացումներն ուղղվել են հրշեջ ծառայության տեխնիկական միջոցների արդիականացմանը:

ՀՀ ԿԱ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի տեղեկացմամբ` 2017-ին ոլորտի ֆինանսական միջոցները փաստացի կազմել են 63,6 մլրդ դրամ, կատարողականը 98,4 տոկոս Է:

Հասարակական կարգի պահպանության ապահովման նպատակով տրամադրվել է 35.5 մլրդ դրամ`  ապահովելով 99,6 տոկոս կատարողական: Իրականացվել է 19 բյուջետային ծրագիր:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը 2017-ին հատկացվել է 20,3 մլրդ դրամ, կատարողականը 98,6 տոկոս է:

Ըստ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, 2016 թվականի համեմատ Ազգային անվտանգության ծախսերն աճել են 6.9 տոկոսով կամ 1.3 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված Ազգային անվտանգության ապահովման ծրագրի շրջանակներում կատարված ծախսերի աճով:

Պետական պահապանության ծառայության ծրագիրն իրականացվել է 98,9 տոկոսով, ծախսերը կազմել են  2,8 մլրդ դրամ:

Օրվա բանախոսներին ուղղված հարցերն առնչվել են արտաբյուջետային ծախսերին,  արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի նպատակահարմարությանը, հակակարկտային ծառայության գործունեությանը, ոլորտներում աշխատավարձերի բարձրացմանն ու այլ խնդիրների:

ՀՀ պաշտպանության նախարարության եւ պետական ռեզերվների եկամուտների ու ծախսերի կատարողականները քննարկվել են դռնփակ նիստում:
 


04.06.2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Ռուսաստանի Դաշնություն: Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ հանդիպումը կնպաստի հայ-ռուս...

04.06.2018
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 4-ին Մոսկվայում մասնակցել է պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին եւ ելույթ ունեցել «Միջազգային անվտանգության ամրապնդում. խորհրդարանների դերը» թեմայի շրջանակում: «Մեծարգո պարոն Վոլոդին, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, առաջին հերթին ց...

04.06.2018
Արա Բաբլոյանը Մոսկվայում հանդիպել է Սլովակիայի խորհրդարանի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հունիսի 4-ին Մոսկվայում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Սլովակիայի հետ շփումների ակտիվացումն ու խորացումը թե՛ միջպետական ե...