National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.5.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
30.05.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
1 / 12

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Խոսրով Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ մայիսի 30-ին քննարկվել է «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր եկամուտների ձեւավորմանը, հարկային եւ մաքսային քաղաքականությանը, արդյունաբերության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի, քաղաքաշինության եւ ջրային տնտեսության ոլորտներում եկամուտների եւ ծախսերի կատարողականներին:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է վերոնշյալ ոլորտների ֆինանսական ցուցանիշները, իսկ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ու ոլորտների մյուս պատասխանատուներն անդրադարձել են կատարված ծրագրերին եւ արձանագրված կատարողականներին:

«Բյուջեի մասին» օրենքով հաստատված ֆինանսական մեծությունը ճշտվել է եւ եկամուտների համար արդյունքում նախատեսվել է 1 տրիլիոն 320.9 մլրդ դրամ: Կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում եկամտային մասում 69 մլրդ դրամի չափով ավելացում է կատարել, որը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ հաշվետու տարվա առաջին եռամսյակում տնտեսական զարգացումները թույլ են տվել վերանայել կանխատեսումները: 1.6 տոկոսային կետով 2016 թվականի համեմատ ավելացել է հարկային եկամուտների կշիռն ընդհանուր եկամուտների մեջ՝ կազմելով 1 տրիլիոն 158 միլիարդ դրամ փաստացի կատարողական: 2016 թվականի համեմատ 111 մլրդ դրամ ավելի հավաքագրում է արձանագրվել, հարկային եկամուտներն աճել են 10.7 տոկոսով այն դեպքում, երբ անվանական ՀՆԱ-ն աճել է 9.8 տոկոսով:

Պաշտոնական դրամաշնորհների մասով նախատեսված է եղել շուրջ 31 մլրդ դրամ, ճշգրտված պլանով այն կազմել է 38 մրդ դրամ, որի կատարողականը կազմել է 42 տոկոս:

Ընդգծվել է, որ հաշվետու տարում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնված որեւէ պարտավորություն չի եղել, որի դիմաց վճարումները կատարված չլինեն:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը նշել է, որ նախատեսված է եղել 1 տրիլիոն 135 մլրդ դրամի հարկերի ու տուրքերի մուտքեր, արդյունքում  մուտքագրվել է 1 տրիլիոն 158 մլրդ դրամ: Այս ցուցանիշներն ապահովելուց բացի հավաքագրված եկամուտների հաշվին հնարավորություն է եղել վերականգնելու արտահանողներին վերադարձված ԱԱՀ-ի գումարները:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում 2.8 մլրդ դրամ փաստացի ֆինանսական միջոցներ է օգտագործվել, ճշտված ծրագրի համեմատ կատարողականը կազմել է 96.45 տոկոս: Իրագործվել է 12 ծրագիր:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի տեղեկացմամբ՝ արտահանմանն օժանդակող արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման համար ծախսվել է 455 մլն 553 հազար դրամ. 93 ընկերության հնարավորության է տրվել մասնակցելու արտերկրում կայացած 10 միջազգային ցուցահանդեսի, որի արդյունքում կնքվել է շուրջ 100 արտահանման պայմանագիր՝ մոտ 5.4 մլրդ դրամի չափով: Կազմակերպվել է 15 գործարար համաժողով: Զբոսաշրջիկների թիվն աճել է 18.7 տոկոսով: 11 ձեռնարկատերեր ստացել են դրամաշնորհներ: 348.7 մլն դրամ ուղղվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կանոնադրական խնդիրների լուծմանը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն իրականացրել է 18 ծրագիր, որոնք հիմնականում իրականացվել են արտաքին աջակցությամբ: Օգտագործվել է 10.3 մլրդ դրամ՝ ճշտված կատարողականը կազմելով 74.54 տոկոս:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշել է, որ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի աջակցությամբ շարունակվել եւ ավարտին է հասցվել «Հրազդան» ջէկ-ը «Շինուհայր» ենթակայանին միացնող շուրջ 230 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքը: Օդային գծերի վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2019 թվականին:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից օգտագործված միջոցները կազմել են 64 մլրդ դրամ՝ կատարողականը ճշտված ծրագրի համեմատ կազմել է 86.42 տոկոս: Այսպիսի կատարողականը պայմանավորված է բացառապես արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերով:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հատկացվել է 807.6 մլն դրամ, կատարողականը կազմել է շուրջ 94 տոկոս:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ծախսերի համար հաշվետու տարում հատկացվել է 314.2 մլն դրամ կամ ծրագրային ցուցանիշի 98.96 տոկոսը:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կատարված ծախսերը կազմել են շուրջ 3.5 մլրդ դրամ կամ ծրագրային ցուցանիշի 87.11 տոկոսը:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն ընդգծել է, որ կոռուպցիայի ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլեր են իրականացվել: Գրասենյակներում յուրաքանչյուր աշխատողի համար ստեղծվել է էլեկտրոնային գնահատման համակարգ:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից հաշվետու տարում օգտագործվել է շուրջ 7.7 մլրդ դրամ՝ արձանագրելով 99.51 տոկոս կատարողական:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի խոսքով՝ շինարարական ծրագրերն իրականացվել են 99 տոկոսով: Մինչեւ 2021 թվ. հանրապետության բոլոր մարզերն ըստ նախատեսվածի պետք է ունենան համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր: Հաշվետու տարում իրականացվել է աղետի գոտում բնակարանային ապահովման ծրագիրը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հաշվետու տարում տրամադրվել է 38.3 մլրդ դրամ, կատարողականը կազմել է շուրջ 87.9 տոկոս:

Ոլորտների պատասխանատուները հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձել են նաեւ խորհրդարանականների մտահոգություններին, որոնք առնչվել են տնտեսական աճի խթանմանը նպաստող ներքին ու արտաքին գործոններին, մենաշնորհների վերացմանը, հանրային սննդի օբյեկտների նկատմամբ շրջանառության հարկի կիրառման նպատակահարմարությանը, թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերին, էլեկտրաէներգիայի եւ գազի սակագնի իջեցման հնարավորություններին եւ այլն:

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները կշարունակվեն մայիսի 31-ին:


30.05.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը մայիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Ողջունելով դեսպանին` ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ փաստել է, որ հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերություններն արդյունավետ զարգանում են, ինչում նշանակալի դերակ...

30.05.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Շնորհավորելով  դեսպանին` Արա Բաբլոյանը  հույս  է հայտնել, որ նա  իր գործունեությամբ նոր լիցք  կհաղորդի հայ-իտալական բազմադարյա...

30.05.2018
Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա տարեդարձի կապակցությամբ
Մեծարգո պարոն Բաբլոյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության  խորհրդարանի մեր գործընկերներին մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա տարեդարձի կապակցությամբ: Մեկ դար առաջ Սարդարապատ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am