National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.5.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
30.05.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին:

Շնորհավորելով  դեսպանին` Արա Բաբլոյանը  հույս  է հայտնել, որ նա  իր գործունեությամբ նոր լիցք  կհաղորդի հայ-իտալական բազմադարյա պատմություն ունեցող հարաբերություններին:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը` այս հարցում կարեւորելով օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը:

Արա Բաբլոյանը, ընդգծելով, որ Իտալիան Հայաստանի համար կարեւոր գործընկեր է, հույս է հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, որը կարող է նպաստել նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, չի ուշանա:

Խորհրդարանի ղեկավարը, խոսելով Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, ասել է. «Մեզ համար կարեւոր են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության զարգացումն ու պետության անվտանգությունը: Մենք կաջակցենք  կառավարության բոլոր այն ծրագրերին, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանը»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին` Արա Բաբլոյանը նշել է, որ ժողովրդավար Արցախն ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող կազմել: Ըստ նրա` խնդիրը պետք է կարգավորվի բանակցային սեղանի շուրջ` խաղաղ ճանապարհով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վինչենցո Դել Մոնակոն վստահեցրել է, որ կանի հնարավորն առավել խորացնելու եւ ամրապնդելու երկկողմ բարեկամական ավանդական կապերը: Դեսպանը Հայաստանի ներքաղաքական կյանքում կարեւորել է  փոխըմբռնման  մթնոլորտը:

Անդրադառնալով  իտալահայ  համայնքի դերակատարությանը` կողմերն ընդգծել են, որ  հայերը նպաստում են  Իտալիայի հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի զարգացմանը եւ մեծ ներդրում ունեն հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում:

Զրուցակիցներն արձանագրել են վերջին տարիներին երկկողմ  առեւտրատնտեսական հարաբերությունների դրական զարգացումը` ընդգծելով առկա չօգտագործված ներուժը:
 
 
 
 


30.05.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը մայիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Ողջունելով դեսպանին` ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ փաստել է, որ հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերություններն արդյունավետ զարգանում են, ինչում նշանակալի դերակ...

30.05.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Խոսրով Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ մայիսի 30-ին քննարկվել է «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր եկամուտների ձե...

30.05.2018
Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա տարեդարձի կապակցությամբ
Մեծարգո պարոն Բաբլոյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության  խորհրդարանի մեր գործընկերներին մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա տարեդարձի կապակցությամբ: Մեկ դար առաջ Սարդարապատ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am