National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
29.05.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
29.05.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
1 / 8

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին մեկնարկել են «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ:

Հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը, ծախսերը, պակասուրդը եւ ֆինանսների նախարարության հաշվետվությունը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, հաշվետվության վերաբերյալ ՀՀ ԿԲ եզրակացությունը եւ ԿԲ 2017թ. վարչական ծախսերի ու կապիտալ ներդրումների կատարման հաշվետվությունը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Հաշվետվության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանը:

Նշվել է, որ հարկաբյուջետային քաղաքականության մակրոմիջավայրում տնտեսության վրա էական ազդեցություն են ունեցել պղնձի եւ նավթի համաշխարհային գները:

2017 թվականին գրանցվել է հետճգնաժամային շրջանի ամենաբարձր տնտեսական աճ՝ պայմանավորված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների բարենպաստ զարգացումներով: 2017 թ. արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների 5.7% անվանական աճ, ծախսերի` 3.8% աճ: Հաշվետու տարում գրանցվել է ՀՆԱ-ի 7.5% աճ, ինչին դրական են նպաստել ծառայությունների (5.1 %-ային կետ), արդյունաբերության (1.8 %-ային կետ) եւ շինարարության (0.2 %-ային կետ) ճյուղերը, իսկ գյուղատնտեսությունը տնտեսական աճի վրա ունեցել է բացասական ազդեցություն (0.6 %-ային կետ):

2017 թվականին ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 22.2%-ը՝ նախորդ տարվա 23.1%-ի դիմաց, իսկ հարկեր եւ տուրքերը՝ ՀՆԱ-ի 20.8%-ը, նախորդ տարվա 21.3%-ի դիմաց: Պետական բյուջեի ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 27%-ը՝ նախորդ տարվա 28.5%-ի դիմաց, որից կապիտալ ծախսերը նշված ժամանակահատվածում կազմել են ՀՆԱ-ի 4.3%՝ նախորդ տարվա 3.4%-ի դիմաց:

Հաշվետու տարում զսպող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում պետական բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 4.8%-ը՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0.7 տոկոսային կետով:

ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակում 110.8 մլրդ դրամով (9.2%-ով) ավելացվել է ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրը՝ կազմելով շուրջ 1320.9 մլրդ դրամ: Պետական բյուջեի փաստացի եկամուտները 2017 թվականին կազմել են 1237.8 մլրդ դրամ. արձանագրվել է 98.8% կատարողական:

2017 թվականի պետական բյուջեի հարկերը եւ տուրքերը կազմել են 1,206.3 մլրդ դրամ, որը 11.7%-ով կամ 126.6 մլրդ դրամով գերազանցել է 2016 թ. համադրելի ցուցանիշը (1,079.8 մլրդ դրամ): Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հաշվին է ապահովվել պետական բյուջեի եկամուտների 93.6%-ը: Հարկային սահունության գործակիցը 2017 թվականին կազ-մել է 1.1` 2016 թ.-ի 0.8-ի դիմաց (առանց ԱԱՀ ի վերադարձված եւ հիպոթեքային վարկի տոկոսների գծով փոխհատուցված գումարների): ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր տարեկան 1,360.1 մլրդ դրամ ծախսերի կատարում. ճշտված ծրագիրը կազմել է 1,561.0 մլրդ դրամ:

Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են շուրջ 237.4 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 15.8%-ը եւ տարեկան ծրագրի 89%-ը: 2016 թվականի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշն աճել է 41.9%-ով: Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերից 176.2 մլրդ դրամը կատարվել է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում, որոնք կատարվել են 87.1%-ով եւ 34.2%-ով ու գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը:

Հաշվետու տարվա ընթացքում ավելի քան 1 մլրդ դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` նախատեսված 262.8 մլն դրամի դիմաց:

Պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 4.8%՝ կանխատեսված 2.8%-ի եւ 2016 թվականի 5.5%-ի դիմաց:

2017 թվականի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքի ցուցանիշը կազմել է 3,279.6 մլրդ դրամ (6,774.6 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 58.8%-ը, որից ՀՀ կառավարության պարտքը կազմում է 2,988.4 մլրդ դրամ (6,173.1 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 53.6%-ը, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը` 291.2 մլրդ դրամ (601.5 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 5.2% ը:

2017 թվականին ՀՀ դրամային ավանդների (մինչեւ մեկ տարի ժամկետով) միջին տարեկան տոկոսադրույքը կազմել է 9%՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 2.6 տոկոսային կետով: ՀՀ դրամով վարկավորման (մինչեւ մեկ տարի ժամկետով) միջին տարեկան տոկոսադրույքը կազմել է 14.4%՝ նվազելով 3 տոկոսային կետով:

Արտարժույթով ավանդների (մինչեւ մեկ տարի ժամկետով) միջին տարեկան տոկոսադրույքը 2017 թվականին կազմել է 3.9%՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 1.4 տոկոսային կետով: Արտարժույթով վարկավորման (մինչեւ մեկ տարի ժամկետով) միջին տարեկան տոկոսադրույքը կազմել է 8%՝ նվազելով 1 տոկոսային կետով:

2017 թվականին ՀՀ պետական պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.9%՝ 2016 թվականի 11.1%-ի դիմաց:

2017 թվականին տեղաբաշխված պետական պարտատոմսերի ծավալը կազմել է 180.3 մլրդ դրամ` 2016 թվականի 317.3 մլրդ դրամի դիմաց:

Պատգամավորների հարցադրումներն ուղղված են եղել բյուջեի կատարման արդյունավետությանը, ծախսային ծրագրերի թափանցիկությանը, անարդյունավետ ծախսերին, տնտեսական քաղաքականության ազդեցությանը, աղքատության կրճատման հարցում կատարված քայլերին եւ այլն:

«ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովներում կշարունակվեն մայիսի 30-ին:


29.05.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
«Պետական կառավարում. առաջընթացի տեխնոլոգիաները դեպի թվայնացման դարաշրջան» միջազգային գիտական 3-րդ համաժողովին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 30-ից հունիսի 4-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: ...

29.05.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

29.05.2018
Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Խաղաղապահի միջազգային օրվա առթիվ
Սիրելի խաղաղապահներ, Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ու անձամբ իմ շնորհավորանքներն եմ փոխանցում ձեզ Խաղաղապահի միջազգային օրվա առթիվ եւ մաղթում անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ: Դուք դժվարին ու շնորհակալ առաքելություն եք իրականացնում Հայաստանից շատ ու շատ հեռվում եւ բազմազգ խաղաղապահ ուժեր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS