Տպել
29.05.2018
Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Խաղաղապահի միջազգային օրվա առթիվ
1 / 1

Սիրելի խաղաղապահներ,

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ու անձամբ իմ շնորհավորանքներն եմ փոխանցում ձեզ Խաղաղապահի միջազգային օրվա առթիվ եւ մաղթում անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ:

Դուք դժվարին ու շնորհակալ առաքելություն եք իրականացնում Հայաստանից շատ ու շատ հեռվում եւ բազմազգ խաղաղապահ ուժերի կազմում Հայաստանի աջակցությունն եք բերում աշխարհում խաղաղության վերահաստատման սուրբ գործին: Մենք հպարտանում ենք ձեր բարեխիղճ ու անձնվեր ծառայությամբ եւ դրան տրվող բարձր գնահատականով:

Կոսովոյում, Աֆղանստանում ու Լիբանանում բացվող ամեն խաղաղ կամ վտանգներով լի առավոտ ձեր հարազատների հետ մենք նույն ուրախությունն ու անհանգստությունն ենք ապրում:

Աստված պահապան ձեզ եւ բոլոր խաղաղապահներին:
 
 
 
 


29.05.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
«Պետական կառավարում. առաջընթացի տեխնոլոգիաները դեպի թվայնացման դարաշրջան» միջազգային գիտական 3-րդ համաժողովին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 30-ից հունիսի 4-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: ...

29.05.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին մեկնարկել են «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ...

29.05.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ուղիղ հեռարձակումն այստեղ: ...