Տպել
25.05.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 25-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Յուլիա Լյովոչկինային:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում` Արա Բաբլոյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին զարգացումներին: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ տեղի ունեցած իրադարձությունները վկայում են մեր երկրի` ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լինելու մասին: «Մեզ համար կարեւորը երկրում կայունության ու անվտանգության ապահովումն է»,-ասել է ԱԺ նախագահը:

Արա Բաբլոյանի խոսքով` Հայաստանն այս տարիների ընթացքում քայլ առ քայլ իրականացրել է Եվրոպայի առջեւ ստանձնած պարտավորությունները եւ հաստատակամ է համագործակցությունն առավել ընդլայնելու ու զարգացնելու հարցում:

Յուլիա Լյովոչկինան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է այն փաստը, որ Հայաստանում ներքաղաքական խնդիրը հանգուցալուծում ստացավ փոխըմբռնման եւ խաղաղ ճանապարհով:

Հյուրի խնդրանքով Արա Բաբլոյանն անդրադարձել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին:

Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է մինչ այս կատարված աշխատանքը` հավելելով, որ բարեփոխումները շարունակական են լինելու: Արա Բաբլոյանը հավաստիացրել է, որ մասնավորապես կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտապես եղել է եւ կլինի ուշադրության կենտրոնում:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ ԱԺ նախագահն ասել է. «Բոլոր հարցերը պետք է լուծվեն քննարկումների սեղանի շուրջ` քաղաքական ուժերի փոխհամաձայնության արդյունքում: Մեզ համար առանցքայինն ազգային շահն է, որը վեր է ամեն ինչից»:

Արա Բաբլոյանը նշել է, որ կառավարության այն ծրագրերը, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանը, կստանան խորհրդարանական մեծամասնության աջակցությունը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...