Տպել
23.05.2018
Արա Բաբլոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումի մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է հայտարարության մեջ:


23.05.2018
Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մայիսի 23-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կից օրենսդրական փաթեթով հատուկ կարգով քննարկելու վերաբերյալ ՀՀ ԱԺ որոշումը: ՀՀ գլխավոր դատախ...

23.05.2018
Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 23-ին խորհրդարան էին այցելել Արմավիրի մարզի Նորավանի միջնակարգ  դպրոցի 10 եւ 11-րդ դասարանների աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ հերթական նիստերի աշխատանքին: Արդեն ավանդական դարձած բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատ...