Տպել
22.05.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 22-24-ը Բրեստ (Բելառուսի Հանրապետություն) են գործուղվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Կորյուն Նահապետյանը եւ Տիգրան Ուրիխանյանը:

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Դուշան Տիտելի հրավերով եւ Սլովակիայի Ազգային խորհրդում ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 70-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը մասնակցելու համար մայիսի 24-26-ը ներառյալ Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն) կգործուղվի Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...