Տպել
18.05.2018
ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվել են Հողային օրենսգրքի փոփոխություններն ու լրացումները
1 / 3

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ մայիսի 18-ին գումարած հերթական նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցող ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի` նախագծերը մշակվել են ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի, բնապահպանական եւ այլ միջազգային պայմանագրերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու նպատակով: Դրանք պարունակում են շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների առանձին բաղադրիչների, այդ թվում` հողային ծածկույթի մասին տեղեկատվության հավաքման, ներկայացման, փոխանակման ու իրազեկման, վիճակի գնահատման ու հաշվետվությունների կամ զեկույցների պատրաստման պահանջներ: Առաջադրվում է «հողային ծածկույթ» հասկացությունը, տրվում դրա դասակարգումը:

Ըստ հարակից զեկուցող մշտական հանձնաժողովի անդամ պատգամավոր Արամ Հարությունյանի` նախագծերի փաթեթի ընդունման եւ կիրառման դեպքում կստեղծվի համարժեք իրավական հիմք, ինչը կապահովի Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների միասնական ու համակարգված տեղեկատվական բազայի ձեւավորմանը, շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրների վիճակի բազմակողմանի գնահատմանը:

Փաթեթը դրական եզրակացությամբ ընդգրկվել է ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Օրակարգում ներառված երկու նախագծերի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով:


18.05.2018
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...

18.05.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 21-23-ը ներառյալ Բուխարեստ (Ռումինիա) կգործուղվի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը...

18.05.2018
Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Բաբայանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արմեն Բաբայանի` պատգամավորի լիազորությու...