Տպել
18.05.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 21-23-ը ներառյալ Բուխարեստ (Ռումինիա) կգործուղվի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 21-24-ը ներառյալ Ռեյկյավիկ (Իսլանդիայի Հանրապետություն) կգործուղի ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: