National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.5.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
16.05.2018
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ մայիսի 16-ին հրավիրած նիստում քննության է առել հարկային ոլորտին առնչվող մի շարք օրենքների նախագծեր, ինչպես նաեւ միջազգային համաձայնագրեր:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանձնաժողովականներին է ներկայացրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Վերջինիս ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության համար միջազգային հարաբերություններում փոխադարձության սկզբունքի կիրառման հնարավարությունն ապահովող իրավական գործիքակազմ նախատեսելու անհրաժեշտությամբ:

Առաջարկվող իրավական ակտը պարունակում է այնպիսի իրավական նորմ, որը կնախատեսի պետական տուրքի դրույքաչափերի համահավասարեցման հնարավորություն այլ պետության կողմից ՀՀ քաղաքացիների համար նախատեսված դրույքաչափի հետ՝ այդպիսով հնարավոր դարձնելով ապահովել փոխադարձության սկզբունքի կիրառումը:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Առաջարկվում է կոնյակի ակցիզային հարկի հարկման բազան եւ ակցիզային հարկի դրույքաչափերը փոփոխել եւ բարձրացնել շշալցված հայկական կոնյակների համար սահմանված իրացման նվազագույն գինը եւ դրանք սահմանել՝ ըստ տարիքային խմբերի:

Փաթեթի ընդունումից ակնկալվում է, որ կոնյակի սպիրտներ եւ շշալցված կոնյակ արտադրող, իրացնող եւ ներմուծող մեծ եւ փոքր ընկերությունների համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ եւ կոնյակի արտադրությամբ կսկսեն զբաղվել նաեւ փոքր ընկերություններ:

Հանձնաժողովականների հարցերն ուղղված հիմնական զեկուցողին առնչվել են տնտեսկան մրցակցության պաշտպանությանը, փոքր ձեռնարկությունների համար հարկային բարենպաստ պայմանների ստեղծմանը, ներկրվող սպիրտի որակի ստուգման եւ այլ խնդիրների:

Փոխնախարարն հավաստիացրել է, որ օրենքն ուժի մեջ մտնելով՝ կխթանի խաղողագործության զարգացմանը, տեղական արտադրողներին հնարավորություն կընձեռի թողարկել բարձրորակ սպիրտով պատրաստված արտադրանք:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության եւ Իսրայելի Պետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» եւ «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի առանձին դրույթների կիրառման վերաբերյալ» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքների նախագծերը:

Նշվել է, որ դրանց ընդունման արդյունքում կապահովվեն ինչպես կոնվենցիայի, այնպես էլ արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Մշտական հանձնաժողովի նիստում քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Հեղինակների առաջարկով մի շարք օրենքների նախագծերի քննարկումը հետաձգվել է:


16.05.2018
Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ մայիսի 16-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնա...

16.05.2018
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել կից հղումով: ...

16.05.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ԱՊՀ ՄԽՎ պետական շինարարության փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 16-18-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) է գործուղվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը: Եվրոպայի խո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am